Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

«Լրտեսական սկանդալ» Ադրբեջանում. քաղաքական բռնաճնշումնե՞ր, թե՞ հայկական հետախուզության հաջողությունը

Ադրբեջանում «լրտեսական սկանդալ» է պայթել: Մայիսի 7-ին Ադրբեջանի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները, գլխավոր դատախազությունը և պետանվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել են մի խումբ զինծառայողներ և քաղաքացիական անձինք՝ Հայաստանի գաղտնի ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքով:

Հայտարարության մեջ նշվում է, որ «միջոցառումների արդյունքում, որոնք ձեռնարկվել են Ադրբեջանի ՊՆ և Թերթերի բնակավայրերի դեմ Հայաստանի հատուկ ծառայությունների մարմինների կողմից պատրաստվող լայնածավալ սադրանքների մասին տվյալների վրա, պարզվել է, որ զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբը ներգրավված է եղել հակառակորդի հետախուզության հետ համագործակցության մեջ և տարբեր ժամանակներում նրան է տրամադրել տեղեկություններ, որոնք ռազմական գաղտնիք են»։

Թեման «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

– Պարոն Պապյան, Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ կա այս ձերբակալությունների հիմքում: Ադրբեջանի իշխանությունների ներկայացրած մեղադրանքները կարո՞ղ են իրականության հետ որևէ առնչություն ունենալ, թե՞ նրանք այլ խնդիրներ են լուծում այս քայլով:

– Դժվար է ամենայն ճշտությամբ ասել՝ ինչ է ընկած այդ ձերբակալությունների, հետապնդումների հիմքում, կա՞ արդյոք ճշմարտություն, թե՞ ոչ: Բնականաբար, կարելի է ենթադրել, որ ինչ-որ բան կարող է լինել: Ուզում եմ հավատալ, որ մեր հետախուզական մարմինները որոշ գործունեություն ծավալում են՝ ինչպես եղան տարբեր տվյալներ Ադրբեջանի հետախուզության աշխատանքի մասին: Դա շատ բնական երևույթ է:

Այդուհանդերձ, կարծում եմ, որ այս ամբողջն ունի նման ընդգրկուն ծավալներ ավելի շատ քաղաքական պատճառներով: Մենք տեսել ենք նման դեպքեր Խորհրդային Միությունում՝ սկսած 1920-ական և հատկապես 1930-ական թթ., երբ տարբեր քաղաքական հարցեր լուծելու նպատակով մարդկանց մեղադրում էին օտար երկրների հետախուզության հետ կապի մեջ: Հիշենք Հրաչյա Աճառյանի հայտնի խոսքը, որին մեղադրում էին բազմաթիվ երկրների հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար: Նա ասում էր՝ «պատրաստ եմ ընդունել ցանկացած մեղադրանք, բայց գոնե Թուրքիայի հետախուզության հետ ինձ մի կապեք»: Դրանք անհեթեթության հասնող բաներ էին: Հիմա, երբ շատ արխիվներ արդեն բացվել են, պարզ է, որ մեղադրանքների մեծ մասը սուտ էր:

Քանի որ Ադրբեջանում չկա հնարավորություն քաղաքակիրթ կերպով իշխանափոխություն անելու, բնական է, որ այնտեղ պարբերաբար առաջանում են ուժեր, որոնք փորձում են ձեռնոց նետել Ալիև-Փաշաև տանդեմին: Հատկապես պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը իշխանափոխության նման նախադեպեր ունեցել է. իշխանությունը միշտ էլ փոխվել է զինված ուժի մասնակցությամբ: Նույն Ալիևները եկել են իշխանության հեղաշրջման հետևանքով: Հետևաբար կարծում եմ, որ սա ավելի շատ քաղաքական հաշվեհարդարի միտում է:

– Կարծում եք, որ զինվորական թևն այսօր իրական վտանգ ներկայացնո՞ւմ է ալիևյան ռեժիմի համար:

– Իշխանությունը աշխարհում փոխվում է երկու ձևով՝ քվեների և ուժի միջոցով: Բնականաբար, ուժի միջոցով իշխանափոխություն ձգտում են անել ուժային նախարարությունները: Երբ նայում ենք հատկապես Միջին Արևելքի պատմական փորձին, տեսնում ենք՝ դա անում է կա՛մ բանակը, կա՛մ անվտանգության մարմինները: Չմոռանանք, որ 2015-ի վերջերին պաշտոնանկ արվեց Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարը: Սրանք ավելի շատ կանխարգելիչ գործողություններ են: Ալիևները պարզապես այն տրամաբանությամբ են շարժվում, որ «եթե մենք դա արել ենք, ինչո՞ւ պիտի ուրիշները չուզենան դա անել»: Ինչպես Ադրբեջանում, այնպես էլ շատ երկրներում, լինել իշխանավոր՝ նշանակում է լինել շատ հարուստ: Իսկ եթե երկիրն ունի մեծ քանակությամբ հումքային ռեսուրսներ, լինել իշխանավոր՝ նշանակում է լինել շատ հարուստ: Ուրեմն այստեղ պայքարն ընթանում է ոչ միայն իշխանության, այլև հարստության, ունեցվածքի համար: Մենք տեսնում ենք, որ Իլհամ Ալիևի քայլերը (Սահմանադրության փոփոխություն, Մեհրիբան Ալիևայի նշանակում փոխնախագահի պաշտոնին) հստակ միտված են իշխանությունը սեփական կլանի ձեռքում պահելուն: Ուստի եթե նայում ենք առաջնահերթություններին Ալիևի տեսանկյունից, ապա իր համար առաջնահերթ է իշխանություն պահելը, քան Ղարաբաղի հարցը լուծելը: Նա երբևէ չի վտանգի սեփական կլանի իշխանությունը, դիրքը, հարստությունը՝ հանուն Ղարաբաղի, և իմ կարծիքով՝ դա նաև ինչ-որ չափով հետ է պահում ադրբեջանական կողմին լայնածավալ պատերազմի գնալուց, որովհետև Ալիևը համոզված չէ պատերազմի երաշխավորված վերջնարդյունքի մեջ: Իսկ ցանկացած անհաջողություն ռազմաճակատում (ինչը շատ հավանական է) բերելու է հեղաշրջման: Բոլոր հեղաշրջումները, որ եղել են Ադրբեջանում Մութալիբովի, Էլչիբեյի և մյուսների դեմ, կապված են եղել Ղարաբաղի հարցի և ռազմաճակատում տեղի ունեցող փոփոխությունների հետ: Հետևաբար կարծում եմ, որ Ալիևի քաղաքականությունը հետևյալը կլինի՝ անընդհատ խոսել Ղարաբաղի ազատագրման մասին, հայտարարել, թե իրենք «կազատագրեն իրենց տարածքները» դիպուկահարների և դիվերսիոն գործողությունների միջոցով, «կմաշեցնեն Հայաստանը», բայց գոնե հիմա չեմ տեսնում, որ նա պատրաստ է լայնածավալ պատերազմ սկսել:

Եվ ուզում եմ հիշեցնել, որ ռուս լրագրող Սոլովյովի հետ հանդիպման ժամանակ, վերջինիս խոսքով, Ալիևն ասել էր, թե «մենք պատրաստ ենք 10-20 տարի էլ սպասել»: Դրանից ակնհայտ է դառնում, որ դա իր մարտավարությունն է: Պարզապես նա, պարբերաբար օգտագործելով Ղարաբաղի խնդիրը, ներքաղաքական զտումներ կիրականացնի:

– Սա կարո՞ղ է լինել քարոզչական բնույթի գործողություն Հայաստանի դեմ:

– Չեմ կարծում, թե դա վարկաբեկում է Հայաստանին: Ընդհակառակը, կարծում եմ՝ դա ինչ-որ տեղ բարձրացնում է Հայաստանի համապատասխան ծառայությունների վարկը, եթե դա համապատասխանում է իրականությանը: Դա ցույց է տալիս, որ տեսեք՝ ինչքան արդյունավետ են գործում հայկական հետախուզական ծառայությունները, որ կարողացել են այդքան մեծ թվով մարդկանց հավաքագրել Ադրբեջանում, նման խորությամբ գործողություններ անել և այլն, և այլն: Եվ հակառակը՝ եթե սա իրականություն լինի, ապա վկայում է այն մասին, որ Ադրբեջանի հակահետախուզական մարմինները թույլ են և չեն կարողացել կանխել այս ամբողջը մինչև նման ծավալների ընդգրկումը:

Ալիևը հասկանում է, որ ինքն այս քայլերով ինչ-որ տեղ վնաս է պատճառում Ադրբեջանի վարկին, բանակին, հակահետախուզությանը, բայց իր համար շատ ավելի կարևոր է սեփական իշխանությունը պահելը: Դա ընդամենը պատրվակ է: Նույն Ստալինի օրոք, մասնավորապես՝ 1930-ական թթ., բռնադատվեցին հսկայական թվով մարդիկ՝ հին կուսակցականներ, զինվորականներ՝ ներառյալ Խորհրդային Միության հինգ մարշալներից երեքը և մեծ թվով գեներալներ: Նրանք բոլորը ներկայացվում են որպես հակակուսակցական, հակապետական գործիչներ, պետական դավաճաններ: Դա վարկաբեկիչ էր պետության համար, մարդիկ ասում էին՝ «եթե սրանք էլ դավաճան են, ուրեմն երկրում նորմալ մարդ չկա»: Ստալինը հասկանում էր, որ դրանով թուլացնում է բանակը…

– Բայց նաև չեզոքացնում էր իր մրցակիցներին:

– Այո: Քանի որ ցանկացած բռնապետի համար ավելի կարևոր է սեփական իշխանությունը, ուրեմն «ավելի լավ է՝ մի քանի գեներալ էլ ավելի գնդակահարեմ, բայց ապահով լինեմ, քան հակառակը»: Դա բռնատիրության ընդհանուր հոգեբանությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում