Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Թրամփի ռուսական կապերը. ուշագրավ մանրամասներ. The New York Times

ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյի (FBI) ղեկավարի պարտականությունները ստանձնած Էնդրյու Մաքեյբը հինգշաբթի հայտարարել է, որ նախագահ Թրամփի՝ Ջեյմս Կոմիին (FBI-ի նախկին ղեկավար-խմբ.) աշխատանքից հեռացնելու որոշումը չի ազդի Ռուսաստանի և Թրամփի թիմի հավանական կապերը հետաքննող կոմիտեի աշխատանքի վրա: Դա լավ նորություն է՝ գրում է The New York Times-ը:

Չնայած Թրամփի պնդումներին, որ ինքը և իր թիմը որևէ առնչություն չունեն Ռուսաստանի հետ, հակառակ փաստերը շարունակվում են կուտակվել՝ գրում է պարբերականը և մեջբերում «մասնավոր հաշվետվություն կապերի մասին, որոնք մեզ հայտնի են»:

Թրամփի ընտնեկան բիզնեսը

Թրամփը և իր ընտանիքը փորձել են Ռուսստանում բիզնեսով զբաղվել,հատկապես 1980-ական թվականներին: Նրանք նաև ռուս ձեռնարկատերերի հետ, որոնք գործունեություն են ծավալում նաև քաղաքականությունում,  զարգացրել են կոմերցիոն և անձնական կապեր:  Բացի այդ Թրամփը համագործակցել է ադրբեջանական ծագում ունեցող Ագալարովների ընտանիքի հետ, երբ Մոսկվայում 2013թ. անցկացվել է «Միսս տիեզերք» մրցությունը: ՌԴ մայրաքաղաքում գտնվելիս Թրամփը, ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, հանդիպել է տասնյակ օլիգարխների հետ:

Մայքլ Ֆլին

Ֆլինը՝ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականը, մի քանի անգամ զրուցել է ռուս դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ, երբ Թրամփը ստանձնում էր նախագահական լիազորությունները: Նրանք քննարկել են Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները: Թրամփը Ֆլինին աշխատանքից հեռացրեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նա խաբել է փոխնախագահ Մայք Փենսին  բանակցությունների բնույթի վերաբերյալ:

Ջեֆ Սեշնս

ԱՄՆ գլխավոր դատախազ Սեշնսը Սենատում հայտարարել է, որ որևէ կապ չի ունեցել ռուս պաշտոնյաների հետ Թրամփի քարոզարշավի ժամանակ, բայց գործնականում երկու անգամ հանդիպել է ռուս դեսպանի հետ:

Փոլ Մանաֆորթ

Թրամփի նախընտրական քարոզարշավի նախկին ղեկավար Մանաֆորթը Ուկրաինայում աշխատել է որպես խորհրդական ռուսամետ քաղաքական կուսակցության և նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի համար: Մանաֆորթին մեղադրում են  ռուսամետ կուսակցությունից գաղտնի փողեր ստանալու համար:

Քարթեր Փեյջ

Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ Փեյջը՝ արտաքին քաղաքականության հարցերով Թրամփի խորհրդականը, շփումներ է ունեցել ռուսական հետախուզության հետ նախընտրական քարոզարշավի ժամանակ: Նա նաև ռուսամետ ելույթով հանդես է եկել Մոսկվայում 2015թ. հուլիսին:

Փաստերը վկայում են խոշոր գերտերության հետ անսովոր հարաբերությունները ունեցող ամերիկյան ցանցի գոյության մասին: Բոլոր նրանք, որոնց հուզում է ամերիկյան օրեսնդրության  հեղինակությունը, պետք է շահագրգռված լինեն հետաքննությամբ, որը թույլ կտա պարզել՝ արդյոք Ռուսաստանը միջամտել է ամերիկյան ընտրություններին՝ եզրափակում է պարբերականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում