Thursday, 28 03 2024
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց

Սեյրան Օհանյանի և «Սասնա ծռերի» միջև հատուկ հարաբերություններ չեն եղել և չկա. Ենիգոմշյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը։

-Ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ Սեյրան Օհանյանի թույլ տված սխալը «Սասնա ծռերին» հերոսացնելն է.«Սպան իրավունք չունի սպային սպանողին հերոսացնել»,- հայտարարել է նա։ Սեյրան Օհանյանի կողմից «Սասնա ծռերին» աջակցություն եղե՞լ է, թե՞ ոչ։

-Նախ, ես կուզենայի մի փոքր ընդլայնել հարցը։ Այսինքն՝ կա Վլադիմիր Գասպարյանի պնդումը և գնահատականը Սեյրան Օհանյանի մասին։ Անգամ եթե ճշմարիտ է Վլադիմիր Գասպարյանի պնդումը, արդյոք նման անձն ունի նման գնահատականներ հնչեցնելու բարոյական իրավունքը։ Վլադիմիր Գասպարյանը պնդում է, որ Սեյրան Օհանյանը հերոս է անվանել «Սասնա ծռերին», ինչն անհեթեթություն է։ Ես բացարձակապես նման բան չեմ լսել Սեյրան Օհանյանի կողմից։ Որքան տեղյակ եմ, առավելագույնը, որ Սեյրան Օհանյանն ասել է, այն է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Ես չեմ հիշում, որ դրանից ավելին ասած լինի Սեյրան Օհանյանը։

Վլադիմիր Գասպարյանն ասել է, որ «Սասնա ծռերը» ոստիկանության սպա են սպանել, և նրանց չի կարելի հերոս անվանել։ Ցանկացած մարդ նման գնահատական տալուց առաջ նախ ինքը պետք է ունենա բարոյական իրավունք, այդ մարդը պատասխանատու է դեռևս ռազմական ոստիկանապետ եղած ժամանակ բազմաթիվ, հարյուրավոր մարդկանց խոշտանգման համար։ Նման անձն ի սկզբանե իրավունք չունի, այսպես ասած, բարոյական գնահատականներ տալ։

-Սեյրան Օհանյան-«Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի միջև այսօր կա՞ն հարաբերություններ, թե՞ ոչ։

-Նման բան չի եղել և չկա։ Ոչ մի հարաբերություն ո՛չ անցյալում, ո՛չ էլ ներկայում չկա։ Մենք առիթ ունեցել ենք խոսելու «Սասնա ծռերի» կողմից ՕՐՕ դաշինքին աջակցելու թյուր վերագրումների մասին։ «Սասնա ծռերի» կողմից ՕՐՕ դաշինքին պաշտոնապես աջակցելու ոչ մի դիրքորոշում չի եղել։ Ես չեմ ուզում կրկնել այն դիրքորոշումները, որ «Սասնա ծռերը» և «Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդը ունեցել են ՕՐՕ դաշինքի նկատմամբ, դա բոլորին հայտնի է։ Բայց Սեյրան Օհանյանի և «Սասնա ծռերի» միջև հատուկ հարաբերություններ չեն եղել և չկան։

-Հնարավո՞ր է՝ այդ պատկերացումը գալիս է նրանից, որ Դուք մասնակցել եք ՕՐՕ-ի միջոցառումներին, նաև Սեյրան Օհանյանն է մասնակցել «Սասնա ծռերի» աջակցությանն ուղղված միջոցառումներին։

-ՕՐՕ դաշինքի հանրահավաքին մեր ֆիզիկական մասնակցության մասին մենք խոսել ենք։ Դա ոչ փոխադարձ աջակցություն է նշանակում, ոչ էլ մեկ այլ բան։ Ես չեմ կարող դրա վերաբերյալ պատասխան տալ։ Ես ավելի շատ կարևորում եմ, թե արդյոք այդ անձը բարոյական կամ ընդհանրապես իրավունք ունի նման պնդումներ, վերագրումներ անելու, անկախ նրանից, թե Սեյրան Օհանյանը իսկապես նման բան ասել է, թե ոչ։ Անկախ իր՝ ասած կամ չասած լինելուց, ոստիկանապետը նախ բարոյական իրավունք պետք է ունենա նման բան ասելու։ Կոնկրետ այդ անձը չունի այդ իրավունքը։

Գնահատականներ տալու իրավունք ունենալու համար այդ անձը բարոյապես և բոլոր մյուս առումներով առնվազն պետք է մեկ գլուխ բարձր լինի այն մարդուց, ում մասին նա գնահատականներ է տալիս։

-Չէ՞ որ Ժիրայր Սէֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը ՕՐՕ դաշինքի վերաբերյալ հայտարարություն էին տարածել։

-Վարուժան Ավետիսյանը և Ժիրայր Սէֆիլյանը հայտարարություն են արել, որտեղ ողջունել են Ջրառատ գյուղում ՕՐՕ-ի համակիրների ընդվզումը։ Երկրորդ, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ու դաշինքներից այն հարցադրումները, որ մենք արել ենք, ոչ թե պաշտոնապես ուղղել ենք կոնկրետ դաշինքներին և ուժերին, այլ ասել ենք, որ մեր համոզմամբ կան 4 առանցքային խնդիրներ, և այդ հարցերի վերաբերյալ քաղաքական ուժերի դիրքորոշումից է կախված նրանց նկատմամբ մեր դիրքորոշումը։ Ոչ թե նրանց ընտրություններում աջակցելու կամ չաջակցելու առումով, այլ ընդհանրապես նրանց նկատմամբ մեր դիրքորոշումը։ Այդ մեր առաջ քաշած 4 հիմնախնդիրների վերաբերյալ բոլոր ուժերի մեջ համեմատաբար ավելի ընդունելին մեզ համար ՕՐՕ դաշինքի դիրքորոշումներն են եղել։ Նաև որոշ չափով մեր շատ սահմանափակ մոտենալը ՕՐՕ դաշինքին այդ դիրքորոշումներով է պայմանավորված եղել։ Այսինքն՝ իրենց համեմատաբար ընդունելի դիրքորոշման ի պատասխան մենք էլ համեմատաբար շատ փոքր, որոշակի մոտիկություն ենք ցուցաբերել, ոչ ավել, ոչ պակաս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում