Ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի կողմից անցկացրած հարցման համաձայն՝ Վրաստանի քաղաքացիների մեծ մասը Ռուսաստանը համարում է ամենամեծ սպառնալիքը երկրի համար: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Այն հարցին, թե Վրաստանի համար որ երկիրն է ամենավտանգավորը, հարցվածների 63%-ը պատասխանել է Ռուսաստանը: Վրացիների 6%-ը երկրի համար սպառնալիք է համարում Թուրքիան, 5%-ը՝ Միացյալ Նահանգները մեկական տոկոս են ստացել Հայաստանը, Իրանը: Հարցվածների 15 տոկոսն էլ դժվարցել է պատասխանել:
Հարցվածների 35%-ը կարծում է, որ Վրաստանի անվտանգությունն ամենալավն ապահովում է Միացյալ Նահանգները, 18 տոկոսն ընտրել է «ոչ մի երկիր» կատեգորիան, իսկ 17 տոկոսն էլ չի պատասխանել հարցին: