«Հրապարակ» թերթը գրում է. «Ելք» դաշինքը երեկ ավարտեց քարոզարշավը։ Ելույթները հնչեցին ռոք համերգի ընթացքում։ Ի դեպ, «Ելքի» ԱԺ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հարցը կորոշվի Երևանի ավագանու ընտրություններից հետո։
Տեղեկություններ կան, որ Արամ Սարգսյանը ցանկություն չունի ղեկավարել խմբակցությունը և որոշել է առաջնությունը տալ երիտասարդներին։ Իսկ դա նշանակում է, որ ընտրությունը Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի միջև է։
Մի նրբություն էլ կա․ եթե ԱԺ խմբակցության ղեկավարն ընտրվի «Քաղաքացիական պայմանագրից», այսինքն՝ լինի Նիկոլ Փաշինյանը, ապա Երևանի ավագանու խմբակցության ղեկավարը կլինի «Լուսավոր Հայաստան» կամ «Հանրապետություն» կուսակցությունից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում