Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում քիչ առաջ Մանչեսթեր Յունայթեդը դրամատի պայքարում ոչ-ոքի 1:1 խաղաց Սելտայի հետ: Այս թիմերի միջեւ Իսպանիայում կայացած առաջին խաղում Յունայթեդը հաղթել էր 1:0 հաշվով:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց հանդիպման 77-րդ րոպեին: Կիսաեզրափակչի մյուս խաղում ՙԼիոնը սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Ամստերդամի Այաքսին, որին առաջին խաղում զիջել էր 4:1 հաշվով: Հոլանդական ակումբը եզրափակչում է: