Wednesday, 24 04 2024
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի

Համաշխարհային Բանկն այս տարի Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 2.7 տոկոս աճ

Համաշխարհային բանկը 2017 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 2.7 տոկոս տնտեսական աճի տեմպ: Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Առևտուրն անցումային փուլում» (Trade in Transition) մայիսին հրապարակված զեկույցում ։

Ըստ ՀԲ զեկույցի` 2015 թվականի 3 տոկոս տնտեսական աճից հետո 2016 թվականին այն դանդաղել էր` հասնելով 0,2 տոկոսի, որը հիմնականում պայմանավորված էր մետաղների համաշխարհային գների անկման հետ, քանի որ Հայաստանի արտահանման ծավալում դրանք մեծ տեսակարար կշիռ ունեն:

«2017 թվականի հունվարից Հայաստանի տնտեսությունը ցուցաբերեց առաջընթացի որոշակի միտումներ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը հասավ մինչև 6,5 տոկոսի»,- ասվում է զեկույցում: ՀԲ-ն նշում է, որ ՀՀ բյուջեն ունեցավ որոշակի դրական աճ` հարկային հավաքագրումների և ծախսերի նկատմամբ կառավարության հետևողականության շնորհիվ: Ըստ զեկույցի` ՀՀ կենտրոնական բանկը մեղմեց դրամավարկային քաղաքականությունը` վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցնելով 6 տոկոսի:

Ըստ ՀԲ-ի՝ 2.7% աճն արտացոլում է Հայաստանի արտահանելի ճյուղերի պահպանվող ընդլայնումը և ներքին սպառման «համեստ» վերականգնումը:

Զեկույցում միջնաժամկետ աճը կանխատեսվում է տարեկան 3-3.5%-ի սահմաններում՝  հաշվի առնելով տնտեսական քաղաքականության ներքին դաշտի թերությունները և արտաքին միջավայրում պահպանվող անորոշությունները:

Նշվում է նաև, որ ՀՀ 2017թ-ի պետական բյուջեի մասին օրենքով, այս տարի կանխատեսվում է 3.2% տնտեսական աճ:

Ակնկալվում է, որ կառավարության կողմից նախատեսվող ծախսերի զսպմամբ և Հարկային օրենսգրքի լիարժեք իրականացմամբ միջնաժամկետ հատվածում բյուջեի պակասուրդը կպահպանվի ՀՆԱ-ի 3 տոկոսից ցածր մակարդակում:

ՀԲ գնահատականներով՝ Հարկային օրենսգրքով նախատեսվող քաղաքականության փոփոխությունները մինչև 2021 թ. եկամուտները կավելացնեն ՀՆԱ-ի 2 տոկոսային կետի չափով: «Ապագայում աղքատության նվազեցումը կհենվի ներքին տնտեսության վերականգնման, աշխատաշուկայի դինամիկայի և դրամական փոխանցումների ներհոսքերի վրա: Աճի ցածր տեմպերը, արտաքին անբարենպաստ պայմանները և հարկաբյուջետային սահմանափակ տարածքը կարող են դանդաղեցնել աղքատության կրճատման տեմպը, ինչի հետևանքով էլ աղքատության մակարդակը կանխատեսվում է, որ 2017 թ. 23.8 տոկոսից 2019 թ. կնվազի մինչև 22.2 տոկոս& raquo;,- նշվում է զեկույցում:

Ըստ ՀԲ զեկույցի` ՀՀ տնտեսական աճի հեռանկարները կախված են ներդրումներ ներգրավելու և կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու կառավարության ջանքերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում