Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը կարծիք է հայտնել, որ երկիր այցելելու համար իրեն սև ցուցակ մտցնելու Վրաստանի պլանները հանդիսանում են անխոհեմ և անհասկանալի որոշում, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես դա համարում եմ բացարձակ անխոհեմ և բացարձակ անհասկանալի որոշում: Սովորաբար նմանատիպ որոշումները առաջ են գալիս ինչ-որ գործողություններից հետո, որոնք ուղղված են Վրաստանի կամ որևէ այլ երկրի շահերի դեմ»,- ասել է նա:
Լուժկովը նշել է, որ Վրաստանում եղել է որպես զբոսաշրջիկ`տուրիստական խմբի հետ: Նրա խոսքերով` այցը ձևակերպվել է վրացական տուրիստական գործալկալության կողմից: