2010 թվականի հուլիս ամսվա՝ շրջակա բնական միջավայրի աղտոտվածության մոնիթորինգի արդյունքներով պարզվել է, որ օդի փորձանմուշներում ածխածնի մոնօքսիդի միջին ամսական
խտությունը ՍԹԿ-ից ցածր է եղել 4.2 անգամ, իսկ ազոտի երկօքսիդի միջին ամսական
խտությունը ՍԹԿ-ն գերազանցել է 1.5 անգամ: Քաղաքի պասիվ նմուշառման
դիտակետերի միջոցով վերցված մթնոլորտային օդի փորձանմուշներում ծծմբի երկօքսիդի և
ազոտի երկօքսիդի պարունակությունները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում: