Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչը Երևանում

Չեմպիոնների լիգայի խաղարկության հանդիպումների ժամանակ Երևանը վերածվում է ֆուտբոլային մի հարթակի, որտեղ բուռն խմորումներ, քննարկումներ և բանավեճեր են սկսվում թիմերի երկրպագուների միջև: Սոցիալական ցանցերում նույնիսկ վիրավորանքներ և, այսպես կոչված, «ռազբորկաների» ականատեսը կարելի է լինել:

Մայրաքաղաքում գործում են մի շարք եվրոպական գրանդ թիմերի ֆան-ակումբներ, որոնք ունեն պատկառելի քանակությամբ անդամներ: Նրանք տարատեսակ սրճարաններում և սպորտային ակումբներում մարզաշապիկներով, ֆուտբոլային այլ ատրիբուտներով մշտապես հետևում են սիրելի թիմի մասնակցությամբ մրցավեճերին:

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչում Թուրինի «Յուվենթուսն» և Մադրիդի «Ռեալը» համոզիչ հաղթանակ տարան և հունիսի 3-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կվիճարկեն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Երևանում նմանվել է քաղաքական մի պրոցեսի:

Մեր երկրում ֆանատների ամենամեծ բանակն ունեն «Ռեալն» և «Բարսելոնան»: Սոցիալական ցանցերում էլ ամենաբուռն վիճաբանությունները տեղի են ունենում հենց այս թիմերի սիրահար օգտատերերի միջև:

«Բայց պատկերացնում եք՝ էսքանից հետո «Ռեալը» ոչ մի տիտղոս չտանի էս տարի, իմ մոտից մի քանի հարյուր հոգի կջնջվեն, որոշներն էլ կինքնահրկիզվեն։ Ռեալիստներ, հանգիստ, կռիվ չենք անում, շնորհավոր ձեր եզրափակիչը»,- ֆեյսբուքյան իր միկրոբլոգում գրել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը: Նա բավական ակտիվ է թե՛ ֆուտբոլային և թե՛ այլ ոլորտներին վերաբերող խնդիրների քննարկումներին և ունի հետևորդների մեծ «բանակ»:

Ինչպես քաղաքական և մասնավորապես ընտրական գործընթացի ժամանակ, այնպես էլ ֆուտբոլում տոն տվողները ֆավորիտների համակիրներն են: «Ռեալի» ֆանատները մեծ անհամբերությամբ են սպասում եզրափակչին և վստահ են, որ իրենց սիրելի թիմը, երկրորդ տարին անընդմեջ դառնալով Չեմպիոնների լիգայի խաղարկության հաղթող, պատմական հաջողություն կգրանցի: Մասնավորապես, Չեմպիոնների լիգայի պատմության ընթացքում որևէ թիմի չի հաջողվել պահպանել հաղթողի տիտղոսը:

Թուրինի «Յուվենթուսի» երկրպագուները Հայաստանում այնքան էլ շատ չեն, բայց որքան էլ տարօրինակ հնչի՝ եզրափակիչ մրցավեճում Երևանում «Յուվենթուսին» ավելի շատ մարդիկ են երկրպագելու, քան «Ռեալին»: Բանն այն է, որ «Բարսելոնայի» երկրպագուները ուղղակի երազում են, որ «Ռեալը» եզրափակչում տապալվի:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում «Յուվենթուսը» պայքարից դուրս թողեց հենց «Բարսելոնային»: Իտալական թիմը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթելուց հետո, «Կամպ Նոու» մարզադաշտում ոչ-ոքի՝ 0:0 խաղաց: Եվ ահա «Բարսելոնայի» պարտությունը մեծ խանդավառությամբ տոնում էին «Ռեալի» երկրպագուները:

Երևանում «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆանատների միջև հակամարտությունը հատկապես սրվել է ապրիլի 23-ին տեղի ունեցած Էլ կլասիկոյից հետո: Դրամատիկ և լարված պայքարում «Բարսելոնային» հանդիպման վերջին վայրկյաններին շնորհիվ Մեսսիի խփած գնդակի հաջողվեց 3:2 հաշվով հաղթանակ տանել և շարունակել պայքարը Իսպանիայի չեմպիոնի կոչման համար: Հաղթական գոլը Մեսսին յուրովի էր տոնել: Արգենտինացի հարձակվողը հանելով մարզաշապիկը՝ այն պարզել էր դեպի տրիբունան:

Էլ կլասիկոյից մի քանի օր հետո «Բարսելոնայի» հայաստանցի երկրպագուները կրկնել էին Մեսսիի գործողությունը և յուրօրինակ ֆլեշմոբի լուսանկարները տարածել համացանցում: Այս ակցիան բնականաբար նյարդայնացրել էր «Ռեալի» երկրպագուներին, ովքեր իրենց սիրելի թիմի Չեմպիոնների լիգայի խաղարկության գավաթը նվաճելու դեպքում, բնականաբար, մի նոր ակցիա կիրականացնեն, որը ուղված կլինի նաև «Բարսելոնայի» ֆանատների դեմ:

Ինչևէ, ֆուտբոլային նման երևույթները, որոնք տեղի են ունենում մեր երկրում, բացասական չես անվանի: Ցավալի է, սակայն, որ ֆուտբոլասերների բավական հզոր մի զանգված տարված է օտար թիմերին երկրպագելով: Այսօր չկա տեղական գոնե մեկ ակումբ, որի ֆան ակումբը գոնե հազար երկրպագու ունենա: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները անցնում են դատարկ տրիբունաների ներքո: Թե որքան կշարունակվի այս վիճակը՝ դժվար է ասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում