Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Ցանկը չի փոխվել. Ո՞ր մասնագիտություններն են մնում պահանջված

Բնագիտական մասնագիտությունները շարունակում են քիչ հետաքրքրել դիմորդներին: Երևանի պետական, ինչպես նաև  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանների վերջին տարիների ընդունելության վերլուծությունը ցույց է տալիս, որ պահանջված մասնագիտությունների ցանկում առանձնապես փոփոխություն չկա:

«Զգալի փոփոխություններ չեն եղել, հումանիտար ֆակուլտետներում վերջին տասը տարիներին բավական ակտիվություն կա: Շարունակում են պահանջված մնալ միջազգային հարաբերությունները, իրավագիտությունը, հանրային կառավարումը, տնտեսագիտությունը»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը: Նրա խոսքով, ամեն դեպքում որոշ դրական տեղաշարժ նկատվում է բնագիտական, ֆիզմաթ ֆակուլտետներում: Օրինակ, «Մաթեմատիկա» մասնագիտ ության գծով 2015 թվականին դիմել էր 57 հոգի, 2016-ին արդեն` 107 հոգի:

Բնագիտական մասնագիտությունների գծով պասիվությունը Վաչագան Գալստյանը պայմանավորում է ուսանողների ընդհանուր թվի նվազմամբ, ինչպես նաև շուկայում այդ մասնագիտությունների պահանջարկված չլինելով:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի քարտուղար Արտաշես Մարտիրոսյանը նշեց, որ իրենց մասնագիտությունների 95 տոկոսն առնչվում է կրթական հաստատությունների հետ, շուկան հիմնականում դպրոցն է: Պահանջված մասնագիտություններն են Հայոց լեզուն և գրականությունը, սոցիոլոգիան, հոգեբանությունը, տարրական մանկավարժությունը և մեթոդիկան և այլն: Բուհը հանդես է գալիս նաև նոր առաջարկներով:

«Ունենք երկու նոր բաժին, մեկը շախմատն է: Ինչպես գիտեք, դպրոցներում դասավանդվում է «Շախմատ» առարկա, հետևաբար մասնագետներ ունենալու անհրաժեշտություն կա: Այս ծրագիրն առաջին անգամն է առաջարկվում, հույս ունենանք, որ դիմորդների շրջանում պահանջված կլինի: Հաջորդ նոր մասնագիտությունը շրջակա միջավայրի պահպանությանն է վերաբերում, ավարտողները դառնալու են բնապահպաններ»,-ասաց Արտաշես Մարտիրոսյանը:

Մանկավարժական համալսարանն անցկացնում է ընդունելություն առկա բակալավրիատի կրթական ծրագրով 43, հեռակայով` 38 մասնագիտության գծով: Կազմակերպվում է նաև շարունակական կրթական ծրագիր, որով միջին մասնագիտական, արհեստագործական հաստատությունները բարձր առաջադիմությամբ ավարտածները միանգամից ընդունվում են երկրորդ կուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում