Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ հնարավոր չէ քրեական գործ հարուցել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի դեմ՝ «Օկուպացված տարածքների» մասին օրենքը խախտելու փաստով: Ինչպես հաղորդում է BBC-ն, գերատեսչությունից հայտնել են, որ քրեական գործ չի հարուցվի վաղեմության ժամկետը լրանալու պատճառով:
Այն մասին, որ Վրաստանի նախկին քաղաքապետը կնոջ հետ ճամփորդում է երկրում, հայտնի է դարձել մայիսի 7-ին: Մոսկվայի նախկին քաղաքապետը Վրաստանում գտնվել է մի քանի օր:
Նրա այցը առաջացրել է Վրաստանի հասարակության և ընդդիմության դժգոհությունը, քանի որ Լուժկովը նախկինում եղել է նաև Աբխազիայում, ինչը խախտում է օկուպացված տարածքների մասին վրացական օրենքը: Համացանցում անգամ հրապարակվել էր դիմում, որտեղ նշվում է, որ վրացական օրենսդրությունը խախտած Լուժկովն այժմ գտնվում է Վրաստանում, ինչը հիմք է հանդիսանում, որպեսզի տեղի իշխանությունները գործեն:
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ արտասահմանցիները Հարավային Օսիա և Աբխազիա կարող են այցելել միայն Թբիլիսիի վերահսկողության տակ գտնվող շրջաններից: