Առնվազն 180 շենք է փլուզվել Չինաստանի հյուսիս-արևմուտքում՝ Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանում տեղի ունեցած 5.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի սեյսմոլոգիական վարչությանը։
Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։ Հաղորդվում է 8 զոհի և ավելի քան 20 վիրավորի մասին։
Այդ տարածաշրջանում երկրաշարժեր տեղի են ունենում հաճախ, դրանց մեծ մասը հասցնում է աննշան վնաս։