Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 15:00-ի սահմաններում Ռիգայի և Արաբկիր 25 փողոցների խաչմերուկում Կոտայքի մարզի Բժնի գյուղի բնակիչ 23-ամյա Հայկ Գալստյանը, վարելով իրեն վստահված Վազ-21214 մակնիշի 44 AV 447 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 13-ամյա Լուիզա Տիգրանյանին: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ shamshyan.com-ում