Այս սեզոնին եթե գնաս գյուղ, կհանդիպես միայն մինչև 16 տարեկան կամ 60-ից բարձր տարիք ունեցող ազգաբնակչության. Սա բավականին մտահոգիչ է: «ՀՀ ժողովրդագրական և միգրացիոն միտումները ազգային անվտանգության համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՄԱՀՀԻ-ի տնօրեն Ստեփան Սաֆարյանը:
Նա նշեց, որ այս քննարկման նպատակներից է ահազանգ հնչեցնելը, թե արտագաղթի այսպիսի տեմպերի դեպքում ինչ է մեզ սպասվում 5 կամ 10 տարի հետո:
Քաղաքագետն անդրադարձավ արտագաղթի հետևանքներին: Նրա խոսքով՝ սերունդների համերաշխության մոդելն այլևս չի աշխատելու, հասարակության ծերացման միտումները սարսափելի են, այդ իսկ պատճառով կուտակային կենսաթոշակի ենք անցնում, դպրոցները օպտիմալացվում են, որովհետև երեխաներ չկան, բանակի համար նոր ծրագրեր են իրականացվում, որովհետև զորակոչի խնդիր կա…
«Մեր հասարակությանը պետք է փաթեթով բացատրել արտագաղթի հետևանքները»,- ընդգծեց Ս. Սաֆարյանը»:
Մանրամասները՝ տեսանյութում: