Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համաժողով օրգանական արտադրության զարգացման վերաբերյալ

Մայիսի 17-ին Երևանում տեղի կունենա համաժողով, որին կմասնակցեն օրգանական գյուղատնտեսական արտադրանք թողարկող ՓՄՁ-ները և ոլորտով հետաքրքրված այլ անձիք:

Համաժողով-քննարկումը նախաձեռնվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) կողմից համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի շրջանակում:

Մասնակիցներին օրգանական արտադրանքի արտադրման կարևորագույն փուլերի, միջազգային փորձի, օրգանական արտադրանքի իրացման եվրոպական շուկայի և Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ համաժողովի ընթացքում նյութ կներկայացնի և նրանց հուզող հարցերին կպատասխանի Գերմանիայի Դաշնությունից հրավիրված պրոֆեսոր Շտեֆան Դրեեսմանը:  Ինչպես նաև մայիսի 18-20-ը ՓՄՁ-ներին օրգանական հումք մատակարարող ֆերմերների համար սեմինար–քննարկումներ կիրականացվեն Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում:

Համաժողովին մասնակցելու համար ոլորտի ՓՄՁ ներկայացուցիչները կարող են մինչև մայիսի 12-ը գրանցվել՝ իրենց կոնտակտային տվյալները  ուղարկելով  [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով  093420062:

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ-ից մեկնարկեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU)  համատեղ «Օրգանական  գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը:  Ծրագրի շրջանակում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ֆերմերները հնարավորություն են ստանում Բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության շնորհիվ ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել ոլորտի  արտադրանքի թե՛ ավելացված արժեքը, թե՛ արտահանման հեռանկարները:

«Օրգանական գյուղատնտեսության զարգացման»՝ 2017-2018թթ. կայանալիք մրցույթի մասին տեղեկություն ստանալու համար հետևե՛ք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի պաշտոնական կայքէջին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում