Samsung հարավկորեական ընկերությունը պատրաստվում է արտոնագրել սմարթֆոն, որը ներկայում միանգամայն ֆուտուրիստական է թվում։
ԱՄՆ արտոնագրային բյուրոն օրերս հրապարակել է տեղեկություն ընկերության նոր փաստաթղթի մասին, որը բնութագրում է կոմպակտ, գլանաձև շարժական սարք՝ պտտվող ճկուն դիսփլեյով և ինֆրակարմիր վիրտուալ ստեղնաշարով, որը ճառագայթմամբ կարտացոլվի ցանկացած հարթ մակերևույթի վրա։ Այս մասին հայտնում է igate.com.ua պորտալը։
Արտոնագրում նաև ասվում է, որ սմարթֆոնը կհանդերձվի 360 աստիճանի նկարահանում իրականցնող տեսախցիկով։
Դեռևս վաղ է ասել, թե նոր սարքը երբ կհայտնվի շուկայում։