ՆԱՏՕ-ն Լոնդոնին դիմել է Աֆղանստանում բրիտանական զորախումբը մեծացնելու խնդրանքով: Այդ մասին հայտնում է BBC-ն` տեղեկացնելով, որ այդ հարցը կբարձրացվի մայիսի 10-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հանդիպման ժամանակ:
«Լրացուցիչ զորքեր տեղակայելու հարցումը ստացվել է այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները դիտարկում է այդ երկրում իր ներկայությունը մեծացնելու հնարավորությունը»,- տեղեկացնում է BBC-ն, նշելով, որ ներկա պահին Աֆղանստանում գտնվում է 500 բրիտանացի զինծառայող: Նրանք ապահովում են Քաբուլի անվտանգությունը և մարզում են իրաքյան սպաներին:
Դաշինքի զորախմբի ընդհանուր քանակը Աֆղանստանում կազմում է 13 հազար զինծառայող, որոնցից 8.4 հազարը ամերիկացիներ են: