Կանադայի կառավարությունը սկսել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների բարելավման գործընթացը, որոնք խզվել էին Օտտավայի նախաձեռնությամբ՝ 2012 թվականին: Այդ մասին հայտնում է CBS-ը:
Համաձայն աղբյուրի՝ Կանադայի արտգործնախարարությունում, այս շաբաթ գերատեսչության պատվիրակությունը կայցելի Թեհրան: Կանադացի դիվանագետները Իրանի իրենց գործընկերների հետ կքննարկեն հարցեր, «կապված Կանադայի քաղաքացիների հետ` ներգրավված Իրանի իրավական համակարգում, ինչպես նաև հանդես կգան Իրանում մարդու իրավունքների իրավիճակի ընդհանուր բարելավման օգտին»: