Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կրկին խայտառակ պատկեր. Ինչու ՀՖՖ-ն չի իջեցնում ֆուտբոլի տոմսերի գները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ վաճառքի է հանել հունիսի 4-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Սենտ Քիթս և Նևիս ընկերական հանդիպման տոմսերը: Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 4000-5000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 2000 դրամ:

Այն, որ մեր հավաքականը մրցելու է շատերի համար անհայտ երկրի հավաքականի հետ, արդեն իսկ դժգոհության ալիք էր բարձրացրել: Կարծում ենք՝ բոլորի համար պարզ է, որ ՀՖՖ-ին չէր հաջողվել գտնել ավելի լուրջ մրցակից, և մեր հավաքականը հունիսի 10-ին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրոյի հետ կարևորագույն մրցավեճից առաջ ուժերը ստուգելու է մրցելով Սետ Քիթս և Նևիսի հետ: Թվում էր, թե ՀՖՖ-ն լարվածությունը մեղմացնելու համար մատչելի գներ կսահմաներ և հնարավորություն կտար լայն զանգվածներին այցելելու մարզադաշտ: Բայց արի ու տես, որ նույնիսկ փոքր առիթը հայկական ֆուտբոլի ղեկավարությունն օգտագործում է երկրպագուներին ճնշելու համար: Կարծում ենք՝ բարձր գները սահմանված են ոչ թե շահույթ ունենալու նպատակով, այլ ինչ-որ «պրինցիպների» պատճառով:

Տոմսերը բավական թանկ վաճառելու հետ մեկտեղ «Հանրապետականի» նստատեղերը մշտապես կեղտոտ են, և հնարավոր չէ առանց թերթ փռելու նստել: Մեր ազգային հավաքականի երկրպագուների գերակշռող մասը դժգոհ է ՀՖՖ-ի վարած քաղաքականությունից, և բազմաթիվ են դեպքերը, երբ «Հանրապետականում» հազարավոր ֆուտբոլասերներ պահանջել են ազգային հավաքականի գլխավոր մարզչի, Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:

Ըստ երևույթին, ՀՖՖ-ի ղեկավարությունը չի կարողանում մոռանալ և ներել տեղի ունեցած բողոքի պոռթկումները: 2016 թվականի նոյեմբերին Մոնտենեգրոյի հետ հանդիպման ժամանակ ողջ մարզադաշտը գոռում էր Յուրա՛, պահանջելով Յուրա Մովսիսյանի վերադարձը: Նշենք, որ Յուրա Մովսիսյանը Հայրապետյանի համար «ազգի դավաճան» է, և մարզադաշտում նման դրսևորումները բնականաբար քայքայում են ՀՖՖ-ի նախագահի նյարդերը: Նա ուղղակի չի կարող ընդառաջ գնալ սոցիալական խայտառակ վիճակում բնակվող ազգաբնակչությանը և էժանացնել տոմսերի գները կամ միջնորդել, որպեսզի «Հանրապետականի» ադմինիստրացիան գոնե մեկ-մեկ սրբի ցեխոտ աթոռները:

Մարտի 26-ին տեղի ունեցած աշխարհի առաջնության ընտրական փուլի Ղազախստանի հավաքականի հետ հանդիպման համեմատ տոմսերն էժանացել են երկու անգամ: Բայց հաշվի առնենք, որ առաջիկա հանդիպումն ընկերական է, իսկ մրցակիցը՝ անհայտ:

Կրկին անգամ ցանկանում ենք հիշեցնել, որ Ադրբեջանում ազգային թիմի մասնակցությամբ աշխարհի առաջնության ընտրական փուլի մրցավեճերի տոմսերի գները սկսվում են 2 մանաթից՝ 600 դրամից: Վրաստանում էլ ազգային հավաքականի պաշտոնական հանդիպումներին մարզադաշտից կարելի է հետևել՝ վճարելով 5 լարի կամ մոտ 1000 դրամ:

Բացի Սենտ Քիթս և Նևիսի հետ մրցավեճից, 2017 թվականի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում անցկացնելու է ընդամենը երկու հանդիպում: Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում մեր հավաքականը սեպտեմբերի 4-ին կմրցի Դանիայի, իսկ հոկտեմբերի 5-ին՝ Լեհաստանի ընտրանու հետ: Առաջիկա ընկերական հանդիպումը հիանալի առիթ կարող էր դառնալ անվճարունակ ֆուտբոլասերների համար այցելելու մարզադաշտ և հետևելու Հայաստանի հավաքականի և, մասնավորապես, Հենրիխ Մխիթարյանի խաղին, ով միլիոնավոր երկրպագուների կուռքն է: Միջին կտրվածքով Հայաստանի հավաքականը տարեկան 5 հանդիպում է անցկացնում Երևանում: Այդ հինգ հանդիպումները երկրպագուի համար իրադարձություններ են: Ազգային հավաքականին այլընտրանք ուղղակի չունենք: Եվրագավաթներում հայկական թիմերի մասնակցությամբ հանդիպումները ևս անցնում են կիսադատարկ տրիբունաների պայմաններում:

Նշենք, որ Դանիայի և Լեհաստանի հավաքականների հետ հանդիպումները հնարավոր է մրցաշարային առումով մերոնց համար որևէ նշանակություն չունենան, եթե մինչ այդ Հայաստանը Մոնտենեգրոյի և Ռումինիայի հետ արտագնա հանդիպումներում դրական արդյունք ցույց չտա: Այդ դեպքում «Հանրապետականում» մեր ազգային թիմի խաղին հետևողների զգալի մասը կլինեն հանրապետականները, ովքեր տոմսեր ձեռք բերելու արտոնյալ հնարավորություններ ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում