Իսրայելում Թուրքիայի դեսպան Քեմալ Օքեմին կանչել են ԱԳՆ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունների կապակցությամբ, որոնք հասցեագրված են եղել Իսրայելին: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը:
«Իսրայելը պաշտպանում է հրեաների, մուսուլմանների, քրիստոնյաների դավանանքի ազատությունը և կշարունակի պաշտպանել՝ անկախ չհիմնավորված մեղադրանքների»,-ասվում է իսրայելական գերատեսչության հաղորդագրությունում:
Ավելի վաղ Էդրողանը կոչով դիմել է մուսուլմաններին և հորդորել որքան հնարավոր է հաճախ այցելել Երուսաղեմում գտնվող Ալ-Ակսա մզկիթ: Նա նշել է, որ «Իսրայելի կողմից Երուսաղեմի օկուպացումը վիրավորական է մուսուլմանների համար»: Էրդողանը քննադատել է նաև Իսրայելի օրինագիծը, որն արգելում է մուսուլմաններին աղոթքի կանչել վաղ առավոտյան և ուշ գիշերը:
«Նրանք, ովքեր պարբերաբար խախտում են մարդու իրավունքները սեփական երկրում, չի կարող դասեր տալ տարածաշրջանի միակ ժողովրդավար երկրին»,-ասել է Իսրայելի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Էմանուլ Նաչսոնը: