Աշխարհում մարզական ապրանքներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը՝ գերմանական Adidas ընկերությունը, ծրագրում է շրջանցել է մարզական ապրանքների շուկայում Nike ընկերությանը, որն այս պահին ցուցանիշներով առաջին հորիզոնականում է: Գերմանական ընկերությունն այս մտադրությունը պատրաստվում է կյանքի կոչել արդեն առաջիկ՝ 2012թ. ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Լոնդոնում: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Adidas-ը զբաղեցնում է Մեծ Բրիտանիայի շուկայի մոտ 15%-ը, այնինչ Nike-ն ունի 18-19%: Adidas-ը, ի տարբերություն այս ցուցանիշների, առաջատար է Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում:
Տեղեկացնենք, որ Adidas-ը 2012 թ. Օլիմպիադայի պաշտոնական հովանավորն է, ինչն ընկերությանը թույլ կտա ավելացնել տարեկան շահույթը մոտ 150 միլիոն դոլարով, իսկ 2015 թ.՝ ամբողջովին շրջանցել Nike-ը: