Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Ինչպե՞ս են ամերիկացիները պատրաստվում թուլացնել ռուսական ազդեցությունը Հայաստանում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2016 թ. նոյեմբերին շրջանառության մեջ դրված օրինագիծը ամերիկյան հետախուզության ֆինանսավորման մասին: Այս օրինագիծն ուշագրավ է հատկապես այն առումով, որ այն նախատեսում է ստեղծել հատուկ միջգերատեսչական կոմիտե, որի առաջադրանքն է լինելու միջոցներ ձեռնարկել ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև աշխարհի տարբեր երկրներում «Ռուսաստանի քողարկված միջամտությունը» խափանելու ուղղությամբ:

Մայիսի 3-ին Ներկայացուցիչների պալատը որոշել է ընթացիկ տարվա բյուջեի հետ միասին (ավարտվում է սեպտեմբերի 30-ին) հաստատել օրինագիծը հատուկ ծառայությունների ֆինանսավորման մասին: Սպասվում է, որ մոտ օրերին օրինագիծը կհաստատվի նաև Սենատի կողմից, և կստորագրվի նախագահ Թրամփի կողմից:

Փաստաթղթի մի քանի բաժիններ նվիրված են Ռուսաստանին: Կետերից մեկով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել Մոսկվայի ազդեցությունը ԱՄՆ ներքաղաքական գործընթացների մեջ նվազեցնելու և Ամերիկայում ռուսական հատուկ ծառայությունների գործունեությունը կանխելու ուղղությամբ:

Օրինագծի մեկ այլ ենթաբաժին առաջարկում է ստեղծել հատուկ միջգերատեսչական կոմիտե, որի նպատակն է լինելու Ռուսաստանի ազդեցությանը աշխարհի երկրներում հակազդելը: Այդ ծրագրին կհատկացվի 100 միլիոն դոլար: Կոմիտեի առաջադրանքն է լինելու հակազդել Ռուսաստանի գաղտնի ազդեցությանը աշխարհի տարբեր երկրների կառավարությունների կամ հանրության վրա: Այս մարմնի մեջ պիտի մտնեն հետախուզության, պետդեպարտամենտի, Պենտագոնի, Հետաքննությունների դաշնային բյուրոյի, արդարադատության, ֆինանսների և էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչներ:

Փաստաթղթում թվարկված են ռուսական ազդեցության այնպիսի ձևեր, ինչպիսիք են դրածո կազմակերպություններ ստեղծելը, մանիպուլյացիաները ԶԼՄ-ներում, ապատեղեկատվության տարածումը, ազդեցության գործակալներին ֆինանսավորելը, սադրանքները, մարդու իրավունքների խախտումները, կոռուպցիան, ահաբեկչությունը և քաղաքական հակառակորդների սպանությունները:

Նշված գումարը տրամադրվելու է Եվրոպայում ու Եվրասիայում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում Մոսկվայի ազդեցությունը զսպելու և քաղաքացիական հասարակություններին աջակցելու համար:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

-Պարոն Սարգսյան, Ձեր գնահատմամբ՝ այս ծրագիրն ինչպե՞ս կազդի կոնկրետ Հայաստանի ու Հայաստանում Ռուսաստանի ազդեցության նվազեցման վրա: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ հակազդեցությունը, ի՞նչ մեթոդներ են կիրառվելու:

– Միացյալ Նահանգներում գոյություն ունեն շուրջ 16 հետախուզական կազմակերպություններ: Դրանք պատկանում են Պենտագոնին, պետդեպարտամենտին, այլ գերատեսչությունների, ինչպես նաև հանդես են գալիս որպես առանձնացված գերատեսչություններ կամ ստորաբաժանումներ, ինչպիսին է, ասենք, Կենտրոնական հետախուզական վարչությունը կամ ինչպես մենք ենք ասում՝ ЦРУ-ն: Այս կազմակերպությունների միջոցով Միացյալ Նահանգներն իրականացնում է իր հետախուզական գործունեությունը:

Ինչ վերաբերում է նոր ֆինանսավորմանը, ապա սա նախորդ՝ Օբամայի վարչակազմի կողմից ներկայացված մի նախագիծ է, որը պետք է հաստատվի ընթացիկ տարվա բյուջեով և սկսի կյանքի կոչվել: Դրանով նախատեսվում է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորել այնպիսի ծրագրեր, որոնք կհակազդեն Ռուսաստանի ազդեցությանը տարբեր երկրներում: Այդ երկրներից մեկն, առաջին հերթին, հենց ինքը Միացյալ Նահանգներն է, որտեղ նախատեսվում է իրականացնել մի շարք հստակ քայլեր, որոնք ուղղված են լինելու ԱՄՆ-ում Ռուսաստանի ազդեցության նվազեցմանը: Մասնավորապես, խոսքը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների, լոբբիստական կառույցների միջոցով ԱՄՆ-ում ազդեցություն ձեռք բերելու մասին է: Անշուշտ, Միացյալ Նահանգները չի սահմանափակվելու միայն իր տարածքով, այլ շարունակելու է նման գործունեություն ծավալել նաև այլ պետություններում, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը ուժեղ է կամ ուժեղանում է:

Իհարկե, նման ծրագրեր կարող են իրականացվել նաև ԱՊՀ երկրներում, այդ թվում նաև մեր տարածաշրջանում: Կարծում եմ՝ սրա հետևանքով կլինի ֆինանսական միջոցների ներհոսք մեր տարածաշրջան, որի արդյունքում կարող են իրականացվել մի շարք դրամաշնորհային ծրագրեր, որոնց նպատակը կլինի Ռուսաստանի ազդեցության թուլացումը:

Մեթոդները նոր չեն: Դրանք այն հին մեթոդներն են, որոնք մշտապես կիրառվել են: Դա ՀԿ-ների, ԶԼՄ-ների միջոցով իրականացվող հստակ քաղաքական դիրքորոշումն է, որը պիտի հստակ նպատակ ունենա հակազդելու ռուսական ազդեցությանը տարբեր պետություններում, այդ թվում նաև ԱՄՆ-ում:

Չեմ բացառում, որ տարածաշրջանում կարող են ստեղծվել լրացուցիչ լրատվական հոսքեր ապահովող լրատվական գործակալություններ, կայքեր կամ լրատվական այլ պլատֆորմներ, որոնց միջոցով ԱՄՆ-ը կփորձի հնարավորինս արդյունավետորեն հակազդել տարածաշրջանում ռուսական ազդեցությանը: Սա, իհարկե, գերտերություններին բնորոշ երևույթ է. թե՛ Ռուսաստանը, թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ այլ գերտերություններ իրենց տեղեկատվական գործունեությամբ մշտապես մրցակցում են աշխարհի ամենատարբեր երկրներում:

Սա ընդամենը նախկինում գոյություն ունեցող ծրագրերը առաջ տանելու, ֆինանսական լրացուցիչ միջոցներ ներգրավելու փորձ է, նոր բան չէ, և կարծում եմ, որ պարզապես Միացյալ Նահանգների քաղաքականությունը ուղղություններով ավելի լայն, ավելի ակտիվ ու ագրեսիվ է լինելու, ինչը բնական երևույթ է տարբեր տարածաշրջաններում, պետություններում մրցակցող գերտերությունների համար: Այդ պետությունների թվին կարող է դասվել նաև Հայաստանը:

Կարո՞ղ ենք վստահաբար ասել, որ Սենատը և նախագահը ամեն դեպքում կհաստատեն օրինագիծը: Եթե սա համարում ենք ինչ-որ առումով Օբամայի վարչակազմի ժառանգությունը, ապա ո՞րն է Թրամփի դիրքորոշումը այս քաղաքականության մասին: Եթե հաստատվի, նշանակում է՝ նոր վարչակազմը փաստացի շարունակո՞ւմ է այս քաղաքական գիծը:

Իհարկե, եթե հաստատվի, կստացվի, որ Թրամփը շարունակում է նախկին վարչակազմի քաղաքական գիծը, բայց եթե այս հատվածը բյուջեից հանվի, կնշանակի, որ կրկին շատ լուրջ հարձակում կլինի Թրամփի դեմ և նրան կշարունակեն մեղադրել, որ նա որևէ բան չի անում ռուսական ազդեցությունը թուլացնելու համար: Գիտեք, որ Թրամփը, Ռուսաստանի հետ նրա կապերի հարցը մշտապես գտնվել են դեմոկրատների ուշադրության կենտրոնում և նա անընդհատ սուր քննադատության է ենթարկվել սրա համար: Ուստի չեմ կարծում, որ Թրամփը չի տրամադրի ֆինանսական այս միջոցները հետախուզությանը: Կարծում եմ, որ նա այդուհանդերձ կստորագրի օրինագիծը լրացուցիչ քաղաքական լուրջ ճնշումներից խուսափելու համար:

Պատահական չեմ համարում նաև այն հանգամանքը, որ վերջին օրերս կրկին ակտիվացել են մեղադրանքները Թրամփի հասցեին Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ կապեր ունենալու համար: ԶԼՄ-ներում հայտնված այս մեղադրանքները նպատակ ունեն ճնշում գործադրել Թրամփի վրա, որպեսզի նա ամբողջությամբ հաստատի այս օրինագիծը և որևէ փոփոխությունների չենթարկի այն հատվածը, որով նախատեսվում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրել հետախուզությանը աշխարհի տարբեր պետություններում Ռուսաստանի ազդեցության թուլացման համար:

Եթե այս երկու գործընթացները կապենք իրար, ակնհայտ կդառնա, որ Թրամփը «քաղաքական ինքնասպանության» փորձ չի անի և կհաստատի բյուջեն այնպես, ինչպես որ այն ներկայացված է եղել ընթացիկ տարվա համար:

– Փաստաթղթում թվարկված են ռուսական ազդեցության այնպիսի ձևեր, ինչպիսիք են, օրինակ, ապատեղեկատվության տարածումը, ազդեցության գործակալներին ֆինանսավորելը, քաղաքական հակառակորդներին սպանելը, ահաբեկչությունը: Ինչպե՞ս են պատրաստվում ամերիկացիները հակազդել սրանց՝ Ձեր կարծիքով: Կարո՞ղ են, օրինակ, բացահայտել, թե ով է տվյալ երկրում Ռուսաստանի ազդեցության գործակալը:

Թե՛ ԱՄՆ-ը և թե՛ ՌԴ-ն ունեն հետախուզության, հակահետախուզության և ընդհանրապես հատուկ ծառայությունների լուրջ փորձ ու գիտելիքներ, և կարծում եմ, որ կիրառելու են բոլոր այս մեթոդները, որպեսզի հասնեն իրենց առջև դրված նպատակներին: Ամերիկյան և ռուսական հատուկ ծառայությունները մշտապես մրցակցության մեջ են գտնվել և պայքարել են իրենց պետությունների շահերը պաշտպանելու համար: Եվ այս առումով կարծում եմ, որ այս մարմինները շարունակելու են կատարել իրենց առջև դրված խնդիրները բոլոր այն գործիքների և գործիքակազմերի կիրառմամբ, որոնք մշտապես կիրառում են հատուկ ծառայությունները: Այս առումով չեմ բացառվում նաև լրատվամիջոցներում սանձազերծված «հակազդեցության» գործընթացները: Դրանք կարող են լինել Ռուսաստանի տարածքում գործող այն ԶԼՄ-ներում, որոնք ֆինանսավորվում են Միացյալ Նահանգների կողմից: Կարող են նաև ֆինանսավորվել ԶԼՄ-ներ այլ երկրներում և իրականացվել այնպիսի գործողություններ, որոնք կթուլացնեն ռուսական ազդեցությունը այդ պետություններում: Դրանք կլինեն Հարավային Կովկասի պետությունները, եվրոպական երկրներ, այլ պետություններ և իհարկե, դա կարող է լինել հենց ամերիկյան մամուլը, որում, ինչպես ամերիկացիներն են կարծում, այս կամ այն ձևով ուժեղ ազդեցություն և ներկայություն ունի նաև Ռուսաստանը:

– Նախորդ տարվա վերջում, երբ հայտնի դարձավ ծրագրի մասին, մեր մամուլում կարծիքներ եղան, որ ԱՄՆ-ը կարող է օգնել հոկտեմբերի 27-ի գործի բացահայտմանը, որովհետև ռուսական հատուկ ծառայությունները ենթադրաբար կապված են եղել խորհրդարանի սպանությունների կազմակերպման հետ: Հնարավոր համարո՞ւմ եք նման զարգացում:

Ճիշտն ասած՝ հոկտեմբերի 27-ի մասին տասնյակ վարկածներ են եղել, այդ վարկածներով մեղադրվել են թե՛ ներքին, թե՛ արտաքին ուժերը, թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը: Այդուհանդերձ, չեմ կարծում, որ հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ ինչ-որ նոր բաներ կարող են հայտնվել, որովհետև նորից եմ ասում՝ հոկտեմբերի 27-ի վերաբերյալ այնքան սցենարներ են շրջանառության մեջ դրվել տարբեր փորձագետների, քաղաքական գործիչների և ընդհանրապես տարբեր մարդկանց կողմից, որ կարծում եմ՝ այդ սցենարների հիմնական հատվածը, եթե ոչ բոլորը, չունեն բավարար հիմքեր: Եվ չեմ էլ կարծում, որ սա կարող է ինչ-որ ձևով օգնել հոկտեմբերի 27-ի գործի, այսպես ասած՝ բացահայտմանը:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում