Երկուշաբթի օրը առաջին անգամ Apple ընկերության շուկայական կապիտալիզացիան ԱՄՆ-ում գերազանցել է 800 միլիարդ դոլարը, երբ ընկերության մեկ բաժնետոմսի գնանշումը գերազանցել է 153.44 դոլարը:
MSNBC հեռուստաընկերությունը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Drexel Hamilton ընկերութունից Ուոլ սթրիթի շուկայական վերլուծաբան Բրայան Ուայթի նոր գնահատկանների համաձայն՝ Apple-ի կապիտալիզացիան արդեն ընթացիկ տարում կարող է անցնել նաև մեկ տրիլիոն դոլարը: