Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի հետ՝ տեղեկացնում է absny.ge-ը՝ հղում կատարելով վարչապետի մամլո ծառայությանը:
Ինչպես նշվում է, կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցեր և համագործակցության հեռանկարները:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախագահի հրավերով պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում: