Իրանի զինվորականները փորձարկել են բարձր արագությամբ ծովային նոր ականակիրը, հայտնում է NBC հեռուստաալիքը` հղում անելով աղբյուրին Պենտագոնում: Ամերիկյան գերատեսչության տվյալներով` ականակրի փորձարկումը տեղի է ունեցել կիրակի օրը Օրմուզի նեղուցի շրջանում:
Հաղորդվում է, որ խոսքը վերաբերվում է «Հութ» (իրաներեն-Կետ) ականակրին: Սակայն հայտնի չէ, թե որքանով է հաջող եղել փորձարկումը:
Ականակիրը գտնվում է թեստավորման փուլում: Պենտագոնի տեղեկատվությամբ` վերջին փորձարկումը կատարվել է 2015 թվականի փետրվարին: