Մոտակա ժամանակում վրացական շուկայում կհայտնվի մթերք, որն աշխարհում չունի իր անալոգը: Արդեն նոյեմբերին Վրաստանը կսկսի արտադրել «Գինու թեյ», հայտնում է aspekty.net-ը:
«Գինու թեյը» իրենից ներկայացնում է չոր, լիովին բնական խառնուրդ թեյ պատրաստելու համար: Այն պատրաստված է մթերքներից, որոնք մնում են կարմիր գինիներ պատրաստելու համար օգտագործված խաղողից:
Թեյը պարունակում է բոլոր օգտակար նյութերը, որոնք կան գինու մեջ: Իսկ սպիրտի բացակայության շնորհիվ այն կարող են օգտագործել նաև երեխաները, տարեց մարդիկ և բոլոր նրանք, ում ալկոհոլը հակացուցված է:
«Գինու թեյը» վաճառքի կհանվի «Սաամո» բրենդի տակ: