Բրիտանական Telegraph պարբերականը հրապարակել է աշխարհի 51 երկրների ցուցակը, որտեղ զբոսաշրջիները ավելի շատ են քան տեղի բնակչությունը: Այդ ցուցակում Վրաստանը զբաղեցնում է 37-րդ տեղը: Պարբերականի տվյալներով` Վրաստանում մեկ բնակչին միջինը բաժին է հասնում 1.4 զբոսաշրջիկ:
Վրաստանի ազգային զբոսաշրջության վարչությունում նշում են, որ Telegraph-ը հիմնվել է 2015 թվականի վիճակագրական տվյալների վրա, երբ Վրաստան է այցելել 5.9 միլիոն զբոսաշրջիկ: 2016 թվականին նրանց թիվը աճել է մինչև 6.3 միլիոն:
Այդ ցուցակում առաջին տեղն է գրավում Անդորրան, որտեղ մեկ բնակչին բաժին է հասնում 33 զբոսաշրջիկ: