Թուրքիան մտադիր է Իրանի հետ սահմանին պատ կառուցել՝ տեղեկացնում է Hurriyet Daily News-ը:
Թուրք բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ թուրք-իրանական սահմանի երկայնքով պատի կառուցումը ծրագրվում է իրականացնել Քուրդիստանի աշխատավորականն կուսակցության(ՔԱԿ) դեմ միջոցների շրջանակում:
« ՔԱԿ-ը Իրանում՝ Թուրքիայի սահմանին մոտ, ճամբարներ ունի: Այդ ճամբարներում հաշվվում են մոտ 800-1000 զինյալներ: Նրանք գալիս են Թուրքիա, հարձակում իրականացնում և վերադառնում»,- ասել է պաշտոնյան:
Անվտանգության պատը ծրագրվում է կառուցել Թուրքիայի արևելյան Իդըր նահանգի, Ագրայի երկայնքով 70 կմ երկարությամբ: