Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Մեկը չկա ասի. «Պրն. Լավրով, բերանդ փակի՛ր ու Հայաստանը մի ներքաշիր ԻՊ-ի դեմ պայքարին»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոստացել է ոչնչացնել «Իսլամական պետություն» խմբավորումը՝ չնայած ահաբեկիչները չեն ցանկանում հանձնվել: Լավրովն ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ուժային ստորաբաժանումները մշտապես պատրաստ են գործելու: «Պատրաստ են նաև Տաջիկստանում, Ղրղըզստանում և Հայաստանում տեղակայված ռուսական բազաները: Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, այդ առաջնահերթությունները պահպանվելու են»։

Հայաստանցի փորձագետները Լավրովի հայտարարությունը վտանգավոր են համարում, նշում են, թե այս կերպ Մոսկվան Հայաստանին ներքաշում է մեզ հետ կապ չունեցող խնդիրների մեջ։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե Լավրովի այդ հայտարարությունն ավելի շատ պրոպագանդիստական բնույթ ունի. «Իհարկե, չափազանց անպատասխանատու հայտարարություն է՝ և հենց Հայաստանի համար։ Հայաստանը որևէ առնչություն չունի և չպետք է ունենա այդ «Իսլամական պետություն» կոչված ահաբեկչական կազմակերպության հետ, որովհետև դրա համար չկան ո՛չ աշխարհագրական, ո՛չ քաղաքական նախադրյալներ։ Այս անպատասխանատու հայտարարությունն ավելի շատ ուղղված է Արևմուտքին, որպեսզի արդարացնի իր բազաների ներկայությունը իր սահմաններից դուրս»,- ընդգծեց փորձագետը։

Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Լավրովն այդքան էլ անկեղծ չէ. «Այդ «Իսլամական պետության» մեջ, հենց Ռուսաստանի տվյալներով, 3500 ՌԴ քաղաքացի է կռվում, որոնք այդ «Իսլամական պետության» տարածք չէին հասնի, եթե չստանային համապատասխան արտասահմանյան անձնագրեր ռուսական պետության կողմից։ Եվ հաջորդը՝ մենք լավ գիտենք, որ ամերիկյան հրամանատարությունն Աֆղանստանում խոսում է հավաստի տվյալների մասին առ այն, որ Ռուսաստանը աջակցություն է ցուցաբերում «Թալիբանին»։ Եվ այս ամենը մենք լսում ենք պաշտոնական Երևանի քար լռության պայմաններում, և մեկը չկա, որ ասի՝ պարոն Լավրով, ուղղակի բերանդ փակիր և անտեղի տեղը մեր անունը մի հիշատակիր այն հարցերում, որը մեզ հետ կապ չունի և պետք չէ կապել մեր գլխին»։

Ըստ Մեհրաբյանի՝ ոչ պակաս զարմանալի է նաև այն փաստը, որ քաղաքական դաշտում նույնպես տիրում է քար լռություն. «Եվ էլի փառք ու պատիվ մամուլին, որ այս հարցերը բարձրացնում, լուսաբանում են։ Պարզապես զարհուրելիության աստիճանի ոչ ադեկվատ է մեր քաղաքական դաշտը»,- եզրափակեց նա։

Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ լավ կլիներ, եթե Լավրովը նման հայտարարություններ անելուց առաջ հետամուտ լիներ որ ՀԱՊԿ-ը կատարեր իր պարտավորությունները Հայաստանի առաջ. «Ադրբեջանական կողմը երեկ ռմբակոծում էր Տավուշի մարզի հայկական գյուղերը՝ ի՞նչ է արել Ռուսաստանը՝ իհարկե ոչինչ»։

Համբարյանն ընդգծում է՝ «Իսլամական պետությունը» մեծ չարիք է, բայց Հայաստանն էլ տարածաշրջանում այն եզակի երկրներից է, որ մինչ այսօր առնչություն չի ունեցել այդ պետության հետ. «Մեր բոլոր հարևանները՝ Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, համարվում են ահաբեկիչներ մատակարարող երկրներ։ Իսկ նույն «Իսլամական պետությունը» բավականին ակտիվ գործում է Լիբիայում, Սիրիայում, Եմենում և Իրաքում։ Ի՞նչ կապ ունի ՀՀ-ն այդ երկրների հետ, ի՞նչ կապ ունի 102-րդ ռազմաբազան այդ ամենի հետ։ Այստեղից հետևություն՝ պարոն Լավրովը փորձում է մեր ձեռքերով շագանակներ հանել կրակի միջից և դա ներկայացնել որպես ռուսական կողմի քայլ։

Ամենակարևոր խնդիրն այն է, որ եթե ՌԴ-ն Հայաստանին ներքաշում է ԻՊ-ի դեմ պատերազմի մեջ, ապա նույն Ռուսաստանը կարո՞ղ է ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Նույն Ռուսաստանի Դաշնությունը չի կարող ինքն իրեն ապահովագրել իր տարածքում։ Գոնե դրա վառ օրինակները տեսանք՝ վերջին շրջանի հարձակումները, Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Ո՞նց կարող է Լավրովը ներքաշելով Հայաստանին այս պատերազմի մեջ՝ մտածել, որ նույն իսլամիստները չեն կարող Հայաստանում ահաբեկչություններ իրականացնել ՝ նաև հենց Գյումրիում, որը ռազմաբազայի կենտրոնն է»։

Քաղաքագետն ընդգծում է՝ ինքն էլ է կողմ, որ այդ կազմակերպությունը ոչնչանա, որովհետև այն հակահայկական դիրքորոշում ունի, բայց Հայաստանը դրա մեջ ներքաշվել չի կարող: ««Իսլամական պետությունը» մեր տարածքը համարում է ապագա ԻՊ խալիֆայության տարածք, բացահայտ հակահայկական քաղաքականություն է վարում Սիրիայում, բայց մենք ներքաշվելուց բավականին լուրջ խնդիրներ կունենանք մեր անվտանգության մասով»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում