Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Beeline-ը շնորհավորում է վետերաներին Հաղթանակի օրվա առթիվ և հայտարարում է տոնական ակցիայի անցկացման մասին

Beeline-ը շնորհավորում է Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման առթիվ բոլոր վետերաններին և հայտարարում է տոնական ակցիայի անցկացման մասին: 2017 թ. մայիսի 9-ին 00:00-ից մինչև 23:59-ն ընկած ժամանակահատվածում Beeline–ի ֆիքսված ցանցից դեպի ԼՂՀ, ԱՊՀ երկրներ, ինչպես նաև Վրաստան, Լատվիա, Լիտվա, Մոլդովա և Էստոնիա ֆիքսված և բջջային ցանցեր զանգերը կլինեն անվճար։

«Առաջին հերթին կցանկանայի շնորհավորել բոլոր վետերաներին Հաղթանակի օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել, որ ապրում ենք ազատ և խաղաղ երկնքի ներքո:   Ավանդույթի համաձայն Beeline-ը պատրաստել է անակնկալ վետերանների և բաժանորդների համար նվիրված այս երկու պատմական մեծ հաղթանակներին`Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման 25-ամյակին: Ակցիան հնարավորություն կտա մեր բաժանորդներին շնորհավորել իրենց հարազատներին, բարեկամներին ու զինակիցներին և կիսվել նրանց հետ տոնական ու հաղթական տրամադրությամբ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բացի այս ակցիայից, Beeline-ը Հաղթանակի օրվան նվիրված անցկացրեց «Ավելի քան 100 տարի միասին» իմիջային տեսահոլովակի շնորհանդեսը, որը նվիրված է Հայաստանում հեռախոսային կապի ստեղծմանը, բնակիչների կյանքին, երկրի և ընկերության պատմության կարևոր իրադարձություններին:

Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանն անցկացրեց իմիջային տեսահոլովակի շնորհանդեսը և նշեց, «100-ից ավելի տարիների ընթացքում մենք զարգացնում ենք Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը. միասին հաղթահարել ենք խոչընդոտներ և հասել բազմաթիվ հաղթանակների։ Մենք հպարտ ենք, որ մեկ դար շարունակ պարգևում ենք մարդկանց շփման հաճույք. միասին կիսում ենք թե՛ ուրախության պահերը և թե՛ տխրության: Մեր կապը՝ ունենալով նաև ռազմավարական կարևոր նշանակություն, անցել է ժամանակի փորձություններով և չի ընդհատվել երկու աշխարհամարտերի և Արցախյան պատերազմի ընթացքում»:

«Ժամանակները փոխվում են, և մեզ հետ միասին փոխվում է կապի տեխնոլոգիաները: Beeline-ը հպարտորեն շարունակում է իր գործունեությունն որպես կապի առաջատար օպերատոր՝ ապահովվելով երկրի համար հուսալի հաղորդակցման միջոցներ, իսկ բնակիչների համար պարզ և հարմար ծառայություններ: Մենք միշտ քայլում ենք ժամանակին ընդառաջ՝ շարունակելով զարգացնել ժամանակակից տեխնոլոգիաները և տրամադրելով կապի արդիական ծառայություններ», – ամփոփեց Կոմերցիոն տնօրինության ղեկավարը:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 8070 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում