Թուրքիան, լինելով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, ակտիվ ռազմաքաղաքական գործունեություն է իրականացնում Ադրբեջանում՝ վտանգ ստեղծելով Ռուսաստանի համար: Այս մասին Interfax գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Հասկանում եմ, որ Ռուսաստանը և Թուրքիան երկխոսության զարգացման դրական փուլում են»,-ասել է Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Անկարան նաև բացասական դեր է խաղում արցախյան հակամարտության կարգավորման հարցում՝ բացահայտորեն աջակցելով Բաքվին, ինչպես քաղաքական, այնպես էլ սպառազինության և տեխնոլոգիաների մատակարարման առումներով:
«Այս ամենը լուրջ սպառնալիքներ է ստեղծում, այդ թվում՝ Ռուսաստանի հարավում, քանի որ տեղի է ունենում Դաղստանի հետ սահմանի մոտ»,-հավելել է Վիգեն Սարգսյանը: