Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

Մոսկվան հանգիստ չի նայի Հայաստան-ԵՄ մերձեցմանը

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ-ի փորձագետ Գևորգ Մելիքյանը:

-Հայաստանը Եվրամիության հետ հնարավոր է ունենա ազատ վիզային ռեժիմ՝ Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի օրինակով: Ինչո՞ւ պետք է ԵՄ-ն Հայաստանի նկատմամբ այդչափ շռայլ գտնվի, քանի որ տպավորություն կա, որ  վիզայի ազատականացում ստացան այն երկրները, որոնք շատ ավելի խոր համագործակցության են գնացել ԵՄ-ի հետ, ստորագրել են Ասոցացման համաձայնագիր, իսկ մենք ընդամենը մի թույլ փաստաթուղթ ենք ստորագրելու:

Փաստաթղթի տեքստը դեռ բաց չէ, և մենք չգիտենք՝ ինչ դրույթներ է պարունակում այն, մյուս կողմից՝ մենք ունենք Արևելյան գործընկերությունը, որը ենթադրում է համագործակցություն 6 երկրների հետ, և թերևս հենց այդ շրջանակում է, որ մյուս երկրներն արդեն ունեն ազատականացված ռեժիմ ԵՄ-ի հետ: Որքան ԵՄ-ն է շահագրգռված, նույնքան էլ շահագրգռված է Հայաստանը, այլ հարց է, որ որոշակի խոչընդոտներ եղել են և շարունակում են մնալ, դրանցից մեծագույնը ԵՏՄ-ն է, որն իր գոյությամբ, իր հեռանկարներով և ամեն ինչով լրջագույն խոչընդոտ է Հայաստանի զարգացման համար: ԵՄ-ն հենց այս խոչընդոտը մեղմելու համար, թերևս, նաև ընառաջ է գնում Հայաստանին և մյուս երկրներին, որպեսզի կարողանա հավասարակշռել, մեզ էլ է անհրաժեշտ այդ հավասարակշռությունը, և լավ է, որ Հայաստանում դեռևս չի չորացել դիվանագիտական միտքը, բանականությունը.:

Նշված երկրները կարծես թե կարողացան կտրվել Ռուսաստանից ունեցած կախվածությունից, ստիպողաբար գործունեություն ծավալելուց, բայց Հայաստանը դեռ այդքան չի հասունացել: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը հանգիստ նայի, թե ինչպես է Հայաստանն իր քայլերով էլ ավելի սերտանում Եվրոպայի հետ:

-Հանգիստ չի նայում, բավականին դյուրագրգռություն և ջղաձգումներ ունի Ռուսաստանը, բայց մյուս կողմից էլ՝ չի կարող ամբողջովին սահմանափակել, որովհետև Ռուսաստանն էլ է ձգտում ԵՄ-ի հետ վիզային ռեժիմ ունենալ: Բայց նաև կան որոշակի սահմանափակումներ: Կարծում եմ՝ Ռուսաստանն այլևս նպատակահարմար չի գտնում այդքան լրջորեն սահմանափակել տեղաշարժերը, երևի թե ինչ-որ բաներ փոխվել են Ռուսաստանում, և հասկանալի է, որ լրջորեն այքան ճնշում գործադրելը կարող է միայն և միայն ավելի բացասական հետևանքներ ունենալ: Առանց այդ էլ Հայաստանում և ոչ միայն Հայաստանում կա Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ բացասական վերաբերմունք, ինչը որոշակիորեն հասկանում են Մոսկվայում: Սակայն մտավախությունները հիմնավոր են, հնարավոր է ինչ-որ պահից սկսած, ինչպես որ եղավ 2013-ին, որոշակի փոփոխություններ լինեն, և Հայաստանը նորից հայտնվի տուժողի, կորցնողի դերում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում