Ֆրանսիայում Femen-ի ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել երկրի նախագահի թեկնածխու Մարին Լե Պենի դեմ։ Այս մասին փոխանցում է Le Figaro-ն։
Կիսամերկ 5 աղջիկներ մեծ պաստառ են ամրացրել Էնեն-Բոմոն կոմունայի ընտատեղամասի մոտ, որտեղ պետք է քվեարկի Lե Պենը։
Վիթխարի կարմիր պաստառի վրա գրված է. «Մարինը իշխանության ղեկին, Մարիաննան՝ հուսահատության մեջ»:
Նշենք, որ Մարիաննան հանդիսանում է Ֆրանսիայի խորհրդանիշը՝ մարմնավորելով «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» ազգային նշանաբանը։
Ակցիայի մասնակիցները ձերբակալվել են։
Երեկ Greenpeace-ի ակտիվիստներն Էյֆելյան աշտարակի վրա ամրացրել էին պաստառ՝ ընդդեմ Մարին Lե Պենի։