Ահաբեկիչները 5 պայթուցիկ սարք են պայթեցրել ավտոբուսում, որն ուղևորվելիս է եղել Դամասկոսից Սիրիայի հարավային Սուվեյդա քաղաք։ Այս մասին հայտնւմ է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ռումբերը գործարկվել են հեռակառավարմամբ։ Ուղևորների շարքում կան զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը չի հստակեցվում։