Կիևում այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի բացման պաշտոնական արարողությունը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Ազգային հեռուստատեսությունը։
Միջոցառումը կմեկնարկի տեղի ժամանակով 17.00-ին՝ Սահմանադրության հրապարակում մրցույթի մասնակից 42 երկրների պատվիրակությունների հանդիսավոր երթով։
Նշվում է, որ կարմիր գորգը կլինի երգի այս մրցույթի պատմության մեջ ամենաերկարը՝ 265 մետր։
Անցնելով կարմիր գորգով՝ պատվիրակությունները կուղևորվեն կոնգրեսա-ցուցահանդեսային Պարկովի կենտրոն։
Այնտեղ մասնակիցները կբարձրացնեն իրենց դրոշները, որից հետո կսկսվի բացման արարողությունը։
Մրցույթի բացման պատճառով Կիևի կենտրոնում երթևեկությունը սահմանափակվել է։