Friday, 19 04 2024
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել

Թուրքիան՝ հանրաքվեից հետո. ինչ պետք է անի Եվրոպան Էրդողանի հետ. Carnegie Center

Թուրքիայում հեղափոխություն է տեղի ունեցել. ապրիլի 16-ին նախագահ Ռեջեփ Էրդողանը հաղթանակի հասավ հանրաքվեում, որից հետո Սահմանադրությունում փոփոխություններ կկատարվեն, որոնք արմատապես կընդլայնեն նրա լիազորությունները։ Հանրաքվեի ժամանակ նրա օգտին է քվեարկել ընտրողների 51 տոկոսը։ Դա զգալի քիչ է իշխող կուսակցության խոստացած 60 տոկոսից, սակայն բավարար, որպեսզի Էրդողանին տա Թուրքիայի նկատմամբ բացարձակ իշխանություն և միաժամանակ փակի ԵՄ-ի հետ երկրի քաղաքական դաշինքի թեման։ Հավանաբար, նման ելքը միանգամայն ձեռնտու է երկու կողմերին, սակայն այն շատ վտանգավո է թուրքական ժողովրդավարության համար։ Այս մասին «Քարնեգի կենտրոնի» կայքում գրում է Մարկ Պիերինին։

Հանրաքվեից առաջ քարոզարշավը չես անվանի հանգիստ և հավասարակշռված։ Իշխանությունը հաղթանակի հասավ՝ գործի դնելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցսւթյան վարչական ռեսուրսն ու հզոր ապարատը։ Մյուս կողմից, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը չի կարողացել լիարժեք արշավ իրականացնել ուղղումների դեմ՝ ղեկավարության ձերբակալվելու պատճառով։

Չնայած ընդդիմադիր կուսակցությունները վիճարկում են հանրաքվեի արդյունքները, Թուրքիայի նախագահն անցել է բարեփոխումները զգալի արագությամբ կյանքի կոչելուն։ Հավանաբար, Էրդողանն այդպես է փորձում խուսափել միանգամայն արդարացված հարցերից՝ փոփոխությունների լեգիտիմության վերաբերյալ։ 2015 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել մեծամասնություն ստանալ, իսկ այս հանրաքվեի ժամանակ Թուրքիայի երեք խոշորագույն քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում մեծամասնությունը դեմ է քվեարկել Սահմանադրության փոփոխմանը։

Մինչդեռ պառակտված Թուրքիայում շարունակվում են վեճերը ժողովրդավարության ճակատագրի շուրջ, ԵՄ-ն պետք է գիտակցի, որ Թուրքիան այժմ արտաքին քաղաքականությունում ավելի շատ կհիշեցնի միջինասիական հանրապետություն, քան եվրոպական նմուշի ժողովրդավարություն։ ԵՄ քաղաքական չափորոշիչները, որոնց ձգտելու մասին Թուրքիան երբևէ հայտարարել է, այժմ մի կողմ կհրվեն, ընդ որում իշխանությունները կհաստատեն, որ այդ ամենն արվում է հանուն ժողովրդավարության։ Հանրաքվեում հաղթանակի ևս մեկ հետևանք կլինի հակաքեմալական հեղափոխությունը, Թուրքիայում պահպանողական-կրոնական սոցիալական նորմերի ներդրումը։

Սահմանադրության փոփոխումը նշանակում է ԵՄ-ին Թուրքիայի ինտեգրման քաղաքական նախագծի ավարտ։ Որքան էլ դա ցինիկ հնչի, նման ելքը ձեռնտու է նաև ԵՄ երկրների մի շարք առաջնորդների, ովքեր կամ երբեք չեն հավատացել Թուրքիայի եվրոպական ձգտմանը, կամ հիասթափված են փոփոխություններով, որոնք տեղի են ունենում երկրում վերջին տարիներին։

Այժմ ԵՄ-ի և Թուրքիայի hարաբերությունները կլինեն շատ ավելի կետային։ Առաջնահերթությունների թվում են ԵՄ-ի և Թուրքիայի մաքսային միության արդիականացումը, հակաահաբեկչական համագործակցության ամրապնդումը և փախստականների խնդրով անցած տարվա համաձայնագրի եզափակիչ մասի իրագործումը․ ավանաբար, Անկարան հետագայում էլ կկրկնի, որ կիսում է եվրոպական արժեքները և ցանկանում է ինտեգրում ԵՄ-ի հետ, սակայն սահմանադրական բարեփոխման՝ ուժի մեջ մտնելուց հետո դրան հավատալը դժվար կլինի։ Որպես այլընտրանք Բրյուսելը կարող է համաձայնել Անկարայի հետ գործընկերության մասին անհատական համաձայնագրի՝ նման ԵՄ-Մեծ Բրիտանիա հարաբերությունների նոր ձևաչափին։ Դա գոնե կազատի հարաբերությունները բազաթիվ երկիմաստություններից։

Ինչ վերաբերվում է անձնական հարաբերություններին, ապա քիչ հավանական է, որ շանս կունենանք տեսնելու թուրք նախագահին և եվրոպացի առաջնորդներին միասին՝ ՆԱՏՕ-ի և G20-ի գագաթնաժողովների շրջանակներից դուրս։ Թուրքական իշխանությունների վերջին որոշումներից ու եվրոպական երկրների ղեկավարությանն ուղղված հայտարարություններից հետո միագամայն անհարմար կլինի Էրդողանի հետ լուսանկարվելը։ Այնպես որ հարաբերությունները կպահպանվեն, սակայն նկատելիորեն կսառչեն։

Այժմ ԵՄ առաջնորդների համար կարևոր է Թուրքիային ժողովրդավարության վերադարձնելու հույսը չկորցնելը և երկրի ղեկավարության ու քաղաքացիների միջև հավասարության նշան չդնելը։ Հարցը, թե ինչպես ԵՄ-ն կհամագործակցի թուրք դեմոկրատների հետ, առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում