Saturday, 20 04 2024
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞

ԱՄՆ կարևոր նախաձեռնություն Հայաստանում, (և ոչ միայն) ռուսական շանտաժի դեմ

Միացյալ Նահանգների Կոնգրեսը 100 միլիոն դոլար է հատկացնելու «Ռուսաստանի ազդեցությանն ու ագրեսիային» հակազդելու և Եվրոպայում ու Եվրասիայում քաղաքացիական հասարակությանն աջակցելու համար: Հատկացման գաղափարի հիմքում Ներկայացուցիչների պալատում և Սենատում վերջին ամիսներին հնչեցված անհանգստությունն է Եվրոպայում և աշխարհի այլ շրջաններում Մոսկվայի վարած հուժկու և ագրեսիվ քարոզարշավի, այլ երկրների ներքին գործերին միջամտելու, ընտրական գործընթացների և հանրային կարծիքի վրա ազդելու առնչությամբ: Նշված գումարը տրամադրվելու է ոչ միայն Ռուսաստանում, այլև Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում, Մոսկվայի ազդեցությունը զսպելու և քաղաքացիական հասարակությանն օժանդակելու համար:

Կոնգրեսի այս որոշումն, անշուշտ, կարևոր է և առնվազն իրավաքաղաքական հարթության մեջ ամրագրում է անհերքելի այն իրականությունը, որ Ռուսաստանում պետական քաղաքականության մակարդակի հասցված նեոկայսերականությունը սպառնում է հարևան երկրների ինքնիշխանությանը, դրանցում ժողովրդավարության հաստատմանը:

Ամերիկյան նոր ծրագրում, ի թիվս այլ երկրների, ներառված է նաև Հայաստանը, և թերևս հարկ կա անդրադառնալու մեր երկրում ռուսական ազդեցության գործիքներին, դրանց հակազդելու հնարավորություններին: Ռուսական ազդեցության հիմնական գործիքներից մեկը ավտորիտար, կոռումպացված իշխանության գոյությունն է: Կարելի է նույնիսկ համարձակ պնդել, որ իշխանության նման հատկանիշը ցեմենտող դեր ունի բոլոր այն երկրների համար, որոնք Կրեմլի ինտեգրացիոն նախագծերի՝ ԵՏՄ, ՀԱՊԿ, անդամ են: Ռուսաստանի ռեսուրսները սահմանափակ են, այդ երկրի ազդեցության հիմքում ոչ թե պոզիտիվ գործոններն են, ռացիոնալիզմը, այլ հարկադրանքը, շանտաժը:

Օբյեկտիվորեն Հայաստանի իշխանություններին ձեռնտու է կառավարման եվրասիական մոդելը: Դա, իհարկե, մեծացնում է կախվածությունը Կրեմլից, բայց իշխանությունը պահպանելու միակ միջոցն է, ձևը: Ողբերգությունն այն է, որ Հայաստանի քաղաքական համակարգում տակավին ձևավորված չէ այլընտրանքային այն կենտրոնը, որն իր բնույթով բաց մինի համակարգ կլինի և Հայաստանի հասարակությանն ընտրության հնարավորություն կտա արժեքային կողմնորորշման, երկրի ներքին և արտաքին քաղաքականության հարցերում:

Ապրիլի 2-ի «անաղմուկ ընտրության» կոնցեպցիան հենց կառավարման եվրասիական մոդելի վավերացումն է, որովհետև ենթադրում է համակարգի փակվածություն, քաղաքական և տնտեսական ստվերի պահպանում: Մանդատային սկանդալները, խորհրդարանական և Երևանի ընտրություններում քաղաքական օրակարգի բացակայությունն ասվածի դրսևորումներն են: Համակարգը, բնույթով լինելով եվրասիական, իր ազդեցությունը տարածել է մոտիվացիայից ու նպատակներից զրկված հասարակական նորանոր խմբերի վրա:

Բանաձևը շատ հստակ ու պարզ է. եթե ուզում ենք ազատվել ռուսական դեստրուկտիվ ազդեցությունից, պետք է Հայաստանում փոխենք կառավարման փիլիսոփայությունը, համակարգը: Խոսքը միայն իշխանության առաջին դեմքերի կամ բուրգի անվանական փոփոխության մասին չէ, որովհետև վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ բուրգը կարող է ավելի սարսափելի ու վտանգավոր դառնալ, եթե, ասենք, դրա ՀՀԿ անունը փոխարինվի ԲՀԿ-ով: Ես խոսում եմ բաց համակարգի ձևավորման անհրաժեշտության մասին, որն «անաղմուկ» կգերադասի գործել ոչ թե հասարակության հետ հարաբերություններում, այլ արտաքին մարտահրավերները չեզոքացնելու հարցում:

Օրինակ՝ ՀՅԴ-ն կարծում է, թե պատմական առաքելություն է կատարում՝ համակարգին ինտեգրվելով և այն ներսից բարեփոխելով: Դաշնակցականները գուցե իսկապես անկեղծ են իրենց մղումներում, բայց խնդիրն այն է, որ ավանդական կուսակցությունը ևս մինի փակ համակարգ է՝ ժամկետանց քաղաքական օրակարգով:

Խորհրդարանում ներկայացված չորս ուժերից միայն «Ելքն» է, որ արտահամակարգային է՝ արժեքային կողմնորոշմամբ և մտածողությամբ: Այս դաշինքի հաջողությունն, անշուշտ, Հայաստանի ազատ մտածող քաղաքացիների հաղթանակն է: Բայց արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ու մյուսները կգնան «ազատության օաիզիսի» մեծացման ճանապարհով, որպեսզի իրենց գաղափարներն ու արժեքները հարազատ դառնան ոչ թե 120 հազար, այլ ավելի շատ մարդկանց, թե՞ տուրք է տրվելու «Սերժին չսիրողներին» դուր գալու հեշտ գայթակղությանը, ինչը հանգեցնելու է «Ելքի» որակների չեզոքացմանը: Ապավինենք ժամանակին՝ այսօր չունենալով այս հարցի պատասխանը:

Ռուսական ազդեցությունը Հայաստանում պահպանվելու է, քանի դեռ ունենք չկարգավորված հակամարտություններ ու փակ սահմաններ հարևանների հետ, ռուսական ռազմաբազայի ներկայություն, որն արդեն էապես խաթարում է հասարակական անդորրը Գյումրիում, էներգետիկ միակողմանի կախվածություն Մոսկվայից: Սակայն բոլոր այս հարցերը պահանջում են կոնցեպտուալ լուծումներ, որոնց ձևակերպումը վեր է այսօրվա համակարգի ուժերից՝ նախ այն պատճառով, որ այսօրվա իշխանությունը ռուսական ազդեցության պրոդուկտ է և չի կարող ինքնիշխան երկրի օրակարգ մշակել:

Գալով ամերիկյան նոր ծրագրին՝ նկատենք, որ այն աշխատող կամ արդյունավետ կլինի այն երկրներում, որոնցում քաղաքական համակարգն ու հասարակությունը ոչ թե ռուսական ագրեսիվությանը հարմարվելու, այլ այն չեզոքացնելու խնդիր ունեն: Ի վերջո, սերմը բարեբեր հողում է արմատ տալիս:

Մեզ կարող է ուրախացնել ԱՄՆ Կոնգրեսի որոշումը, բայց դրանից մեր քաղաքական, հանրային «հողն» ավելի բարեբեր չի դառնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում