Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հայտարարել է այն մասին, որ աշնանը կնկարահանվի իր կարիերայի վերջին ֆիլմում։ Այս մասին փոխանցում է Parisien-ը։
«Դա կլինի իմ վերջին ֆիլմը, ինչպես բռնցքամարտիկը, ով չի ցանկանում մասնակցել ավելորդ մարտի, ես չեմ ցանկանում նկարահանվել ավելորդ ֆիլմում»,-հայտարարել է 81-ամյա դերասանը։
Նա նշել է, որ ֆիլմը կպատմի իր տարիքի տղամարդու և 50-ամյա կնոջ միջև սիրո մասին։ Դելոնի զուգընկերուհին կդառնա Ժյուլետ Բինոշը։
Դերասանը կինոէկրանին չի հայտնվել 2008 թվականից։