Սիրիայում սկսել են գործել դեէսկալացիոն գոտիները, որտեղ կդադարեն ընդհարումները կառավարական զորքերի և զինված խմբավորումների միջև։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) ներկայացուցիչներն Աստանայում միջազգային բանակցությունների հերթական ռաունդի ընթացքում ստորագրել էին հուշագիր՝ Սիրիայում դեէսկալացիոն գոտիների ստեղծման մասին։