Wednesday, 24 04 2024
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24

Լավրովի սադրանքը Հայաստանի նկատմամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը երեկ Միր-24 միջպետական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմակայանները թե՛ Տաջիկստանում, թե՛ Ղրղզստանում և թե՛ Հայաստանում պատրաստ են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին: Երբ խոսք է գնում Տաջիկստանի և Ղրղըզստանի, ինչպես Միջին Ասիայի որևէ պետության մասին, այստեղ «Իսլամական պետության» սպառնալիքի հնչեղությունն իհարկե բոլորովին այլ է և շատ իրական, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Ի վերջո, այստեղ նույնիսկ պարբերաբար բռնկվում են ահաբեկչական ալիքներ, թեժ իրադարձություններ, անգամ բավական կառավարելի թվացող Ղազախստանում: Եվ բնական է, որ Ռուսաստանի ռազմակայանն այստեղ պետք է պատրաստ լինի նման վտանգներին դիմակայելուն:

Իրավիճակը սակայն բոլորովին այլ է Հայաստանում ՌԴ ռազմակայանի հարցում: Այստեղ կարծես թե, և բարեբախտաբար, իսլամական ահաբեկության վտանգներ չկան: Եթե խոսքն ընդհանրապես ռազմակայանի պատրաստ լինելու, կենսունակության մասին է, դիմագրավել ոչ միայն ԴԱԻՇ-ին, այլ նաև ցանկացած տեսակի վտանգ, ապա սա հասկանալի է: Բայց Լավրովը խոսում է կարծես թե «Իսլամական պետություն» խմբավորման մասին: Եվ հարց է առաջանում, թե ինչու: Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ այստեղ չի կարող հավասար հարթության վրա դիտարկվել Հայաստանը Ղրղըզստանի և Տաջիկստանի հետ:

Լավրովը փորձառու դիվանագետ է և չի կարող չհասկանալ այս նրբերանգը: Հետևաբար, նա չէր կարող չպատկերացնել, որ նման հայտարարությունը կարող է ավելորդ ուշադրություն առաջ բերել Հայաստանում ռուսական ռազմակայանի ուղղությամբ, և այդ թվում՝ առաջ բերել այսպես ասած անցանկալի ահաբեկչական, ծայրահեղական տարրերի ուշադրությունը: Մյուս կողմից, ՌԴ արտգործնախարարն այս մասին խոսում է Պուտին-Էրդողան հանդիպումից հետո, և ինչը գուցե ոչ պակաս և առավել ուշագրավ է՝ Թրամփ-Էրդողան հանդիպումից առաջ, որը մի քանի օր անց տեղի կունենա Թուրքիայում: Ի՞նչ է ակնարկում Մոսկվան Հայաստանում տեղակայված իր ռազմակայանի մասով: Իհարկե ներկայիս բավական բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում չափազանց շատ են շերտերն ու հանգամանքները, որոնք կարող են ներառվել այդ մասշտաբի խնդիրներում, լինել ազդեցության գործոն և շարժառիթ:

Հայաստանի առումով առանցքայինն այստեղ այն է, որ խոսքը վերաբերում է Հայաստանի տարածքում տեղակայված ռազմական օբյեկտի մասին և առնվազն հարց է առաջանում՝ իսկ պաշտոնական Երևանը տեղեկացվա՞ծ է Լավրովի հայտարարության, դրա տակ եղած հնարավոր մոտիվների, նպատակների, մեսիջների մասին, որոնք փաստորեն հղվում են Հայաստանի տարածքում գտնվող ռազմակայանի վերաբերյալ և դրանով իսկ, կամա թե ակամա, ներառում նաև Հայաստանը: Հայաստանը տվե՞լ է համաձայնություն, որ ռուսական ռազմակայանը որևէ կերպ ներգրավվի ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: Չէ որ այստեղ ուղղակի Հայաստանի ազգային անվտանգության, Հայաստանն ահաբեկչության թիրախ դարձնելու լրջագույն վտանգի մասին է, ինչը հրամայական է դարձնում պաշտոնական Երևանի արձագանքը Լավրովի հայտարարությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում