Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին մայիսի 8-ին պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ: Այդ մասին հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Նրա պաշտոնական այցը կշարունակվի մինչև մայիսի 10-ը, հայտնում է apsny.ge-ն:
Այցի ընթացքում պլանավորվում է Վրաստանի վարչապետի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ Սպիտակ տանը և բանակցություններ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Պլանավորված են նաև հանդիպումներ ԱՄՆ Սենատի տարբեր կոմիտեների նախագահների և ամերիկյան փորձագիտական շրջանների հետ:
Վրացական կառավարական պատվիրակության կազմում կլինեն նաև արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն, նրա տեղակալ Դավիթ Զալկալիանին և արտաքին հարաբերությունների գծով վարչապետի խորհրդական Թեդո Ջափարիձեն: