Վրաստանում տարածաշրջանային կարևորության եվրոպական դպրոց կբացվի:
Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանսի հետ համատեղ ասուլիսում։
«Այս մտահաղացումը Յոհանես Հանսինն է, ինչի համար նրան հատուկ շնորհակալ ենք: Դպրոցն արդեն մյուս տարվա սեպտեմբերից մեր երիտասարդներին բարձր որակի ուսում ստանալու հնարավորություն կտա», – նշել է վարչապետը: