«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը:
-Պարոն Բաղդասարյան, մեզ արդեն հայտնի է, թե որ պատգամավորներն են ներկայացված լինելու 6-րդ գումարման Ազգային ժողովում, ցանկը հրապարավել է: Հետաքրքիր է՝ արտաքին և ներքին մարտահրավերների առումով կարո՞ղ ենք որևէ դրական ակնկալիք ունենալ այս բոլոր խնդիրների լուծման կոնտեքստում:
-Հայաստանում սովորություն է դարձել քննարկել մարդկային որակի առումով. այսինքն՝ վերցնում ենք ցուցակը, յուրաքանչյուրն իր ճաշակով գնահատում է՝ լավ մարդկանցից է, վատ մարդկանցից է: Մոլի ՀՀԿ-ականի համար այդ ցանկը լավ մարդկանցից է բաղկացած, քանի որ ՀՀԿ-ականները շատ են, ԲՀԿ-ականները շատ են, որոնք խնդիրներ չեն ստեղծում իշխանության համար, ՀՅԴ-ն ոչ միայն պրոբլեմ չի ստեղծում, այլ նաև աջակից է իշխանությանը, մնում է «Ելք» դաշինքը, որն, ինչպես իրենք են ասում, գալիս են խորհրդարան, որպեսզի բարձրաձայնեն ինչ-ինչ հարցեր: Ես մանդատ չունեմ, բայց էլի եթե հարց է լիում, բարձրաձայնում եմ: Եթե բարձրաձայնելը չի բերելու ժողովրդին համախմբելուն, ժողովրդով ընտրություններ կազմակերպելուն (իսկ Հայաստանում ընտրություններ չկան ընդհանրապես), ապա այդ դեպքում բարձրաձայնելն արդյոք խաբեություն չէ՞. կա՛մ ինքնախաբեություն է, կա՛մ ժողովրդին խաբել է: Ինձ համար այդ ցուցակն այդքան կարևոր չէ, որովհետև ցանկացած մեկի համար, ով իրեն ընդդիմություն է հայտարարում, մասնավորապես «Ելք» դաշինքը, ինձ մոտ հարց է առաջանում՝ եկել եք խորհրդարան, որ ի՞նչ անեք: Մյուսները, հայտնի է, եկել են, որպեսզի իշխեն: Դու, որպես ընդդիմություն, եկել ես որ բարձրաձայնես հարցեր, որ իշխանություն կրողները ստիպված անդրադառնան այդ հարցերի՞ն, մոռացության չմատնե՞ն: Կարծում եմ՝ չարժե թղթակցի դեր կատարելու համար գնալ խորհրդարան, դա հայտարարել որպես բարձր նպատակ և գնալ խորհրդարան, որտեղ թղթակիցները շատ ավելի լավ են հարցեր բարձրացնում:
-Իսկ չգնալը, ընդհանրապես բոյկոտելը, ոչ մի բանի մասին չխոսել, չառարկելն ի՞նչ կտար:
-Գնալն էլ պետք է լուծում առաջարկի, իմ պատկերացմամբ՝ գնալը լուծում չառաջարկեց: Չգնալն էլ պետք է լուծում առաջարկի. չես գնում, որ ի՞նչ անես: Երկու դեպքում էլ «որ ի՞նչ անես»-ը մնում է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: