Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Beeline-ի և ՄԶՀ-ի գործարկած «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին իրականացվել է 1000-ից ավելի զանգեր

Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից 2015 թ. ապրիլ ամսին գործարկված «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին իրականցվել է 1000-ից ավելի զանգեր։ Զանգերը գրանցվել են ինչպես Երևանից, այնպես էլ հանրապետության մարզերից՝ մասնավորապես Լոռիից, Շիրակից և Արարատից։

Թեժ գծին դիմել են տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ՝ հոգեբանական, դժվար տարիք կամ դեռահասության ճգնաժամ, ծնող-երեխա փոխհարաբերություններ, ընտանիքում բռնության, իրավաբանական, սոցիալական հարցերով և խնդիրներով։

Օգնության կարիք ունեցող անձիք ստացել են համապատասխան տեղեկատվություն դաշտում առկա երեխայի պաշտպանության ծառայությունների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության միջոցով։ Ինչպես նաև Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող տարբեր ծրագրերի և շահերի պաշտպանության գործընթացներում ներկայացնելու և լուծում տալու նպատակով հավաքագրվել և խմբավորվել է խնդիրները։

«Beeline-ը հատկապես կարևորում է այն ծրագրերի իրագործումը, որոնք թվային և տեխնոլոգիական լուծումների միջոցով օգնում են փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը: Իսկ Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից գործարկած թեժ գիժն երկար ժամանակ հաջողությամբ գործում է` արագ տեղեկատվություն տրամադրելու և արձագանքելու միջոցով առաջարկելով խնդիրների լուծումներ և դիմողներին տրամադրելով լիարժեք խորհրդատվություն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Նման ծառայությունը տալիս է մեզ հնարավորություն ծանոթանալու ընտանիքների, և առհասարակ երեխաների խնդիրներին հենց հասցեատերերից: Թեժ գիծը ծառայում է երեխաների պաշտպանության հետ կապված խնդիրների հավաքագրման, և հետագայում հիմքեր հանդիսանում հիմնադրամի ծրագրերի շահերի պաշտպանության  ռազմավարության մեջ դրանց ներառելուն: Իհարկե, այսօր հատկանշական է քաղաքացիական հասարակություն և տեղական բիզնեսի հետ  համատեղ ջանքը, որն աջակցում է Հայաստանում երեխաների կյանքն ավելի լավը դարձնելուն», – ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ  նախաձեռնության նպատակն է արագ տեղեկատվություն տրամադրելու և արձագանքելու միջոցով խթանել երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացը: «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին կարող են զանգահարել աշխատանքային օրերին ժամը 9։00-ից մինչև ժամը 17։30-ը։  Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդները կարող են անվճար զանգահարել վստահության հեռախոսահամարին։

Նշենք, որ Վստահության հեռախոսագիծը տրամադրվել է GSMA գլոբալ նախաձեռնության շրջանակում, որն ուղղված է երեխաների պաշտպանության համար հեռախոսագծերի տրամադրմանն աջակցելուն։ Beeline-ը ծրագրին միացել է 2014 թ. նոյեմբերի 20-ին, երբ ամբողջ աշխարհում նշվում էր ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության Կոնվենցիայի 25-ամյակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում