Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Եվրամիությունը Վրաստանին կհատկացնի 32 միլիոն դոլար բարեփոխումների համար, հաղորդում է RIA Novosti-ն:
«Եվրամիությունն օգնում է մեզ բոլոր բարեփոխումների իրականցման հարցում, հենց այդ պատճառով այսօր ստորագրվել է ֆինանսական համաձայնագիր, որի հիման վրա ԵՄ-ն մեզ կհատկացնի 32 միլիոն դոլար»,-ասել է Կվիրիկաշվիլին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանը Արժույթի միջազգային հիմնադրամից կստանա 285.3 միլիոն դոլար՝ տնտեսական բարեփոխումների աջակցմանն ուղղված եռամյա ծրագրի շրջանակներում: