Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այսօր կայացել է «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանի մրցութային երկրորդ փորձը:
Այս տարվա բեմականացման ընթացքում լեդային էկրանների վրա կներկայացվի հայկական զարդարվեստն ու թռչնապատկերներ հին զարդանախշներ, որոնք խորհրդանշում են Արծվիկի անվան նշանակությունն ու մրցութային երգի վերնագիրը, որը թարգմանաբար նշանակում է «ճախրիր ինձ հետ» (Fly with me):
Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո: