Facebook ընկերությունը հայտարարել է Messenger-ում խաղերի պաշտոնապես թողարկման մասին, հայտնում է today-news.com-ը: Նորացումը, որի մասին հայտարարվել էր դեռևս անցած տարի, աստիճանաբար հասանելի է դառում բոլոր մեսենջերներից օգտվողների համար: Ներկա պահին այդ թիվը կազմում է 1.2 միլիարդ մարդ:
Կատալոգում առաջին խաղերից մեկը դարձել է Zynga-ի հայտնի Words With Friends-ը: Մայիսի 4-ի դրությամբ Instant Games բաժինը պարունակում է տարբեր ժանրերի 50 խաղ: