Դաշտային նախկին հրամանատար, Աֆղանստանի իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հեքմաթիյարը վերադարձել է Քաբուլ՝ աֆղանական կառավարության հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից ութ ամիս անց:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Հեքմաթիյարը Ջալալաբադից Քաբուլ է մեկնել ուժեղացված թիկնազորով, նրա ավտորաշարասյունն ուղեկցել են աֆղանական բանակի ուղղաթիռներ: Նա նախատեսում է հանդիպել Աֆղանստանի նախագահի հետ, իսկ ուրբաթ աղոթել Քաբուլի գլխավոր մզկիթում:
Հեքմաթիյարն Աֆղանստանի ամենահակասական կերպարներից է: Նա մեծ հայտնիություն է ստացել 198-ական թվականներին խորհրդային բանակի դեմ մարտերի ժամանակ: 1990-ական թվականներին նա զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, բայց երբ իշխանության են եկել թալիբները նա փախել է Աֆղանստանից:
Հեքմաթիյարի վերադարձը հավանական է դարձել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ն աֆղանական իշխանություններից խնդրանքով չեղարկել է նրա դեմ սահմանված պատժամիջոցները: