Ցեղասպանության դեմ պայքարի 16 ազգային կազմակերպություններից բաղկացած կոալիցիան միացել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբին (ANCA)՝ կանխելու համար Հայոց ցեղասպանությունը ժխտող քարոզարշավը։ Այս մասին հաղորդում է anca.org կայքը:
Կազմակերպությունները ANCA-ի հետ համտեղ ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի առցանց լրատվամիջոցներում, տպագիր մամուլում, գովազդային վհանակներում Հայոց ցեղասպանությունը հերքող նյութեր կամ հայտարարություններ չհրապարակվեն: Ի տարբերություն նախորդ տարիների 2017թ. ոչ մի խոշոր պարբերական Ցեղասպանությունը հերքող հրպարակում չի ներկայացրել:
«Մենք երախտապարտ ենք կոալիցիայի մեր գործընկերներին, որոնք սկզբունքային դիրքորոշում ունեն Ցեղասպանության հերքումը թույլ չտալու հարցում: Ցեղասպանության հերքումը «սադրանք» կամ «գիտական դեբատ» չէ, այլ վիրավորական, ատելությամբ լի խոսք, և մենք ուրախ ենք, որ դրական արդյունքներ ենք գրանցել ապատեղեկատվության դեմ պայքարում»,-ասել է ANCA-ի արևելյան թեմի ներկայացուցիչ Սթիվ Մեսրոբյանը: